Սիրելի ընթերցող, «Գեղամա աշխարհ» թերթն
իր հիմնադրման պահից՝ 1996 թվականից ի վեր,
ստանձնել է Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի կենսագրի բարդ,
բայց պատվաբեր առաքելությունը
Մեր թղթակիցները պատմում են առաջին ձեռքից։
Մշակույթ, կրթություն, գյուղատնտեսություն՝ ամեն ինչ մեր էջերում։
Թերթը հասնում է մարզի բոլոր համայնքներին։
Սիրելի ընթերցող
«Գեղամա աշխարհ» թերթն իր հիմնադրման պահից՝ 1996 թվականից ի վեր, ստանձնել է Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի կենսագրի բարդ, բայց պատվաբեր առաքելությունը։ Թերթի էջերում մշտապես ներկայացվում են Գեղարքունիքի մարզի կենսագործունեության հետ կապված օրախնդիր հարցերը, հայրենակերտման անշեղ ընթացքը, պատմամշակութային, ճանաչողական, գիտական, գրական, հասարակական, քաղաքական, այլ թեմաներին առնչվող հրապարակումներ։
«Գեղամա աշխարհ» թերթի էլեկտրոնային կայքէջի գործարկմամբ մենք նպատակ ունենք՝ ոչ միայն պահպանել նրա տպագիր տարբերակը, այլ նաեւ հնարավորինս ընդլայնել մեր լսարանը՝ Գեղարքունիքի մարզի կենսագործունեությանն ու պատմամշակութային ժառանգությանն առնչվող բազմաբովանդակ հրապարակումները հասանելի եւ ճանաչելի դարձնելով Հայաստանում ու նրա սահմաններից դուրս բնակվող մեր բոլոր հայրենակիցներին։
Բարի երթ ու կանաչ ճանապարհ քեզ, «Գեղամա աշխարհ» թերթի կայքէջ
Տնօրեն եւ գլխավոր խմբագիր՝ Խոսրով Խլղաթյան
Համայնքներ
Գավառ համայնք
Գեղարքունիքի մարզի վարչական կենտրոնը՝ պատմությամբ, մշակույթով և համալսարանով հարստացած համայնք։
Մանրամասն
Մարտունի համայնք
Համայնք Սևանա լճի ափին՝ գյուղատնտեսությամբ և պատմամշակութային արժեքներով հայտնի։
Մանրամասն
Վարդենիս համայնք
Բնության գրկում՝ պատմական վանքերով և լեռնային համայնքների շնչով հարուստ տարածք։
Մանրամասն
Ճամբարակ համայնք
Համայնք՝ գեղատեսիլ բնությամբ և գյուղական ավանդույթներով՝ Գեղարքունիքի արևելյան հատվածում։
ՄանրամասնՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Մշակույթ
Սևանում կայացել է «Սասնա ծռեր» խորագիրը կրող ցուցահանդես և տիկնիկային ներկայացում
Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում, «Սևան ազգային պարկ»–ի «Այցելուների կենտրոն»-ում կայացել է «Սասնա ծռեր» խորագիրը կրող ցուցահանդես և տիկնիկային ներկայացում ։ Ինչպես տեղեկացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, առաջնախաղը կայացել է «Նարեկացի արվեստի միությունում», նոյեմբեր ամսին։ Այցելուների համար ցուցադրվել են Գեղագիտության ազգային կենտրոնի «Սևան» ստորաբաժանման «Գեղանկարչության» խմբի սաների աշխատանքները։ «Սասնա Ծռեր» էպոսից ընտրած հերոսների կերպարների հիման վրա կենտրոնի […]
Գավառի գեղարվեստի դպրոցի սաները մրցանակներ են նվաճել «Գլոբալ արվեստ» հանրապետական փառատոնում
Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի արվեստի դպրոցի սաները մրցանակներով ենտուն վերադարձել վերջերս Երևանում կայացած «Գլոբալ արվեստ» հանրապետական փառատոնից։ Ինչպես տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, «Գլոբալ արվեստ» փառատոնի մրցութային փուլում երեխաները ստեղծագործում են ժյուրիի ներկայացրած թեմաներով, տեղում՝ առանց ծնողների և ուսուցիչների ներկայության, ինչը նպաստում է նրանց ինքնուրույնությանն ու ստեղծագործական ազատությանը։ Գավառի գեղարվեստի դպրոցը ներկայացնող շնորհալի սաները մրցույթի դահլիճում […]
Գավառի Հենրիկ Թալալյանի անվան երաժշտական դպրոցի սաները մրցանակներ են նվաճել միջազգային ստուգատեսում
Գավառի Հենրիկ Թալալյանի անվան երաժշտական դպրոցի 25 սաներ հաջողությամբ են մասնակցել «Մինորա» Գլոբալ Արտ Ֆեստ» միջազգային մրցույթ–փառատոնին՝ հանդես գալով դաշնամուրային, վոկալ, դուդուկի և քանոնի բաժիններում։ Գավառի համայնքապետարանի աշխատակազմի տեղեկացմամբ՝ արդյունքները եղել են տպավորիչ․ երաժշտական դպրոցի սաները վերադարձել են մրցանակային տեղերով և դիպլոմներով։ 1-ին մրցանակ են նվաճել դուդուկի բաժնի սան Հովհաննես Ասլիկյանը, վոկալի բաժնի սան Հայկ […]
Մարտունու մանկական արվեստի դպրոցի սաները մրցանակներ են նվաճել հանրապետական ստուգատեսում
Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի արվեստի դպրոցի սաները մրցանակների են արժանացել վերջերս ավարտված հանրապետական ստուգատեսում։ Ինչպես տեղեկացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, Մարտունու մանկական արվեստի դպրոցի սաները նոյեմբերի 30-ին Երևանում մասնակցել են «MINORA Cultural Center»-ի կողմից կազմակերպված «Global International Art Fest» նկարիչների մրցույթին, որի ամփոփիչ արդյունքներով Գոհար Գևորգյանն արժանացել է մրցույթի գլխավոր՝ Գրան պրի մրցանակին։ […]
Մարտունի համայնքի դպրոցական Գրիգոր Մինասյանը Բուլղարիայում կայացած միջազգային ստուգատեսում զբաղեցրել է առաջին հորիզոնականը
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ծովինար գյուղի միջնակարգ դպրոցի իններորդ դասարանի աշակերտ Գրիգոր Մինասյանն առաջին մրցանակով է տուն վերադարձել Բուլղարիայի Վառնա քաղաքում վերջերս կայացած միջազգային մրցույթ- փառատոնից։ Մարտունու համայքնապետարանի աշխատակազմի տեղեկացմամբ՝ Գրիգոր Մինասյանը Մարտունի համայնքում գործող «Հակոբ Հակոբյան» վոկալ ստուդիայի սան է։ Նա առաջին տեղ է զբաղեցրել «Փոփ վոկալ» անվանակարգում։ Վոկալի ուսուցչուհին է Արփինե Սարգսյանը։ Միջազգային […]
Փոքր Մասրիկի դպրոցականների պարային հաջողությունները
Օրերս Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանի անմիջական աջակցությամբ Վարդենիս համայնքի Փոքր Մասրիկ բնակավայրի զոհված զինծառայողների շնորհալի երեխաները մասնակցեցին Մեղրի համայնքում կայացած սպորտային պարահանդեսային պարերի անդրանիկ մրցույթին` պարուսույց Մարիամ Ստեփանյանի գլխավորությամբ։ Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմի տեղեկացմամբ՝ փոքրմասրիկցի երեխաները նվաճել են մրցույթի 2-րդ, 3-րդ, 4-րդ և 5-րդ տեղերը՝ հաճելի տպավորություն թողնելով ժյուրիի անդամների ու հանդիսատեսների մոտ։ Գեղամա աշխարհ
Գավառի արվեստի դպրոցի պարարվեստի բաժնի սաները դարձել են հանրապետական մրցույթ-փառատոնի հաղթողներ
Գավառի Հայրապետ Խաչատրյանի անվան արվեստի դպրոցի պարարվեստի բաժնի ուսուցիչ Մարիամ Խաչատրյանի սաները մասնակցել են «Թոմ Արտ Պրոդաքշըն»-ի կողմից կազմակերպված մրցույթ-փառատոնին և արժանացել պատվավոր առաջին մրցանակի։ Գավառի համայնքապետարանի աշխատակազմի տեղեռկացմամբ՝ մրցույթին դպրոցի պարարվեստի բաժնի չորս խմբերը և մենապարուհի Միլենա Բարսեղյանը հանդես են եկել մենապարով։ Միլենա Բարսեղյանը հանդես է եկել «Էսմերալդա» բալետից մի հատվածի մենապարով, իսկ մյուս […]
Գավառի դպրոցականները մրցանակներ են շահել «Հայրենիքը, արվեստն ու ես» հանրապետական ստուգատեսում
Գավառ համայնքապետարանի ենթակայությամբ գործող մշակութային ՀՈԱԿ-ների սաները վերջերս մասնակցել են «Հայրենիքն, արվեստն ու ես» հանրապետական մրցույթ- ստուգատեսին և տարբեր անվանակարգերում զբաղեցրել մրցանակային տեղեր։ Գավառի համայնքապետարանի աշխատակազմի տեղեկացմամբ՝ Գավառի Հենրիկ Թալալյանի անվան երաժշտական դպրոցի պկուի եւ դաշնամուրի բաժնի սաներ Արմեն […]
Խաչաղբյուրի միջնակարգ դպրոցում անցկավեց «Ոսկե աշուն» խորագիրը կրող դպրոցական փառատոնը
Նոյեմբերի 11-ին Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Խաչաղբյուր գյուղում անցկացվեց «Ոսկե աշուն» խորագիրը կրող դպրոցական փառատոնը, որը կազմակերպել էր դպրոցի վարչական համակարգող Հերմինե Պետրոսյանը՝ դպրոցի տնօրեն Նաիրա Սարգսյանի, ուսուցիչների եւ աշակերտների հետ համատեղ։ Օրհնության կարգ կատարեց Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի Վարդենիսի տարածաշրջանի հոգեւոր հովիվ Տեր Հարություն քահանա Հունանյանը։ Տոնական տաղավարները լցվել էին երգով, պարով և […]
Գավառ համայնքում գեղանկարչական սիմպոզիում է անցկացվում
Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքում մի քանի օր է, ինչ մեկնարկել և ընթանում է գեղանկարչական սիմպոզիում՝ Գավառի Գեղարվեստի դպրոցի նախաձեռնությամբ ու Գավառի համայնքապետարանի կողմից տրամադրված ֆինանսական միջոցներով։ Գավառի Գեղարվեստի դպրոցի տնօրեն Հասմիկ Թամամավեյանի տեղեկացմաբ՝ գեղանկարչական սիմպոզիումին հրավիրվել […]
Քանագեղ հնավայրի գաղտնիքները
ՔԱՆԱԳԵՂ ՀՆԱՎԱՅՐԻ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ Քանագեղ հնավայրը տարածվում է Սեւանա լճի արևմտյան ափին, Սեւան-Գավառ-Մարտունի մայրուղու արեւելյան ու արեւմտյան կողմերում, Գավառ քաղաքից մոտ 12 կիլոմետր դեպի հարավ-արեւելք, Գեղարքունիք և Կարմիրգյուղ համայնքների վարչական տարածքների սահմանաբաժանի վրա։ Դժվար է հստակեցնել, թե ժամանակին որքան տարածք է զբաղեցել այս հնավայրը, քանի որ 1980-ական թթ. այստեղ կառուցված Գավառ-Մարտունի ավտոմայրուղին երկու մասի է բաժանել […]
ՄԱՆԿԱՍԱՐ ԳՅՈՒՂՈՒՄ ՍՏԵՂԾՎԱԾ ՁԵՌԱԳԻՐ ՄԱՏՅԱՆԻ ՄԱՍԻՆ
Վաղարշակերտ կամ Ալաշկերտ աշխարհի Մանկասար գյուղի պատմությունը ծագում է հազարամյակների խորքից: Հայկականությամբ շնչող գյուղում դարեդար զարգացել են երկրագործությունն ու անասնապահությունը, մշակույթն ու արհեստները: Ինչպես վկայում են պատմագիական աղբյուրները, Մանկասարում գործել է Սուրբ Հարություն եկեղեցին եւ նրան կից վարժարանը: Հայ մատենագրության մեջ այն հիշատակվում է նաեւ որպես գրչության կենտրոն, որտեղ ստեղծվել է ձեռագիր մատյան: Այս մասին […]
Մարզային լրահոս
Գեղամավանում կառուցվել է խմելու ջրի խորքային հոր, վերակառուցվել խմելու ջրատարի ներքին ցանցը
Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Գեղամավան գյուղում ՀՀ կառավարության կողմից 2025 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կառուցվել է խմելու ջրի խորքային հոր, վերակառուցվել խմելու ջրատար ներքին ցանցը։ Ինչպես տեղեկացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, Գեղամավանի խորքային հորի կառուցման և խմելու ջրատար ներքին ցանցի վերակառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է 37 միլիոն 770 հազար դրամ, որի 75 տոկոսը հատկացնում […]
Գավառ քաղաքում հիմնանորոգվել են երեք փողոցների նրբանցքներ
ՀՀ կառավարության կողմից 2025 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում հիմնանորոգվել են Սայադյան, Զորավար Անդրանիկ, Իսահակյան փողոցների 2-րդ նրբանցքները։ Ինչպես տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, սուբվենցիոն ծրագրում ներառված են Իսահակյան, Կոլոտ Հայրապետ փողոցները, Սայադյան, Զորավար Անդրանիկ, Իսահակյան փողոցների 2-րդ նրբանցքները։ Ծրագրի արժեքը 66 միլիոն դրամ է, որի 50 տոկոսն հատկացնում է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Գավառի համայնքապետարանը։ […]
Ծովակում խմելու ջրատարի կառուցման երկու ծրագիր է իրականացվել
Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Ծովակ գյուղում ՀՀ կառավարության կողմից 2025 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում խմելու ջրատարի ներքին ու արտաքին ցանցեր են կառուցվել՝ 3560 գծամետր ընդհանուր երկարությամբ։ Ծովակի վարչական ղեկավար Ռուբեն Ղանդիլյանի տեղեկացմամբ՝ խմելու ջրատարի ներքին ու արտաքին ցանցերը կառուցվել են սուբվենցիոն 2 տարբեր ծրագրերով, որոնց արդյունքում Ծովակում ոչ միայն բարելավվել է խմելու ջրի մատակակարումը, […]
«Գեղամա աշխարհ» շաբաթաթերթ
Հիմնադրված՝ 1996 թվականին, Գավառում։
Տարբեր տարիներին խմբագիրներ են եղել Յուրի Խաչատրյանը, Նաիրի Օհանյանը, իսկ 2008-ից՝ Խոսրով Խլղաթյանը։
Թերթը հետևում է մարզում տեղի ունեցող իրադարձություններին՝ լուսաբանելով հասարակական, կրթական, մշակութային ու բնապահպանական ոլորտները։
Հատուկ ուշադրություն է դարձվում Սևանա լճին, Արցախյան ազատամարտին ու մարզի մշակութային արժեքներին։
Բացի նորություններից, հրապարակվում են նաև գեղարվեստական և պատմագիտական հոդվածներ՝ նպաստելով ազգային ինքնության պահպանմանը։
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հայտարարված է` 17.07.2025
Վերջին ժամկետը` 23.07.2025
Պատասխանատու անձ` Գեղարքունիքի մարզպետարան
Հասցե` ք․ Գավառ, Կենտրոնական հրապարակ 7
Վերջին նորություններ
- Գեղամավանում կառուցվել է խմելու ջրի խորքային հոր, վերակառուցվել խմելու ջրատարի ներքին ցանցը
- Սևանում կայացել է «Սասնա ծռեր» խորագիրը կրող ցուցահանդես և տիկնիկային ներկայացում
- Գավառի գեղարվեստի դպրոցի սաները մրցանակներ են նվաճել «Գլոբալ արվեստ» հանրապետական փառատոնում
- Գավառ քաղաքում հիմնանորոգվել են երեք փողոցների նրբանցքներ
- Ծովակում խմելու ջրատարի կառուցման երկու ծրագիր է իրականացվել