Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Մարտունու մանկական արվեստի դպրոցի սաները մրցանակներ են նվաճել  հանրապետական ստուգատեսում

 

 

 

Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի արվեստի դպրոցի սաները մրցանակների են արժանացել վերջերս ավարտված հանրապետական ստուգատեսում։

Ինչպես   տեղեկացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, Մարտունու մանկական արվեստի դպրոցի սաները նոյեմբերի 30-ին Երևանում մասնակցել են  «MINORA Cultural Center»-ի կողմից կազմակերպված «Global International Art Fest» նկարիչների մրցույթին, որի ամփոփիչ արդյունքներով Գոհար Գևորգյանն արժանացել է մրցույթի գլխավոր՝ Գրան պրի մրցանակին։ Նազենի Մկրտչյանը ստացել է  հատուկ մրցանակ, իսկ Դեյվիդ Գասպարյանը և Վիլեն Սարգսյանը հրավիրվել են՝  մասնակցելու «Մուլտիկնիկ» հաղորդաշարին։

Տարբեր տարիքային խմբերում հանդես եկած սաները նաև արժանացել են  առաջին, երկրորդ և երրորդ կարգի դիպլոմների, ինչպես նաև հուշամեդալների։

«Այս ամենը ջանադիր ու նպատակամղված աշխատանքի արդյունք է, արդար ու ճիշտ գնահատական։ Մենք հպարտ ենք մեր շնորհաշատ սաներով»,-նշեց Մարտունու արվեստի դպրոցի տնօրեն Հասմիկ Նազարյանը։

Գեղամա աշխարհ

13 դիտում