
Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի արվեստի դպրոցի սաները մրցանակներով ենտուն վերադարձել վերջերս Երևանում կայացած «Գլոբալ արվեստ» հանրապետական փառատոնից։
Ինչպես տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, «Գլոբալ արվեստ» փառատոնի մրցութային փուլում երեխաները ստեղծագործում են ժյուրիի ներկայացրած թեմաներով, տեղում՝ առանց ծնողների և ուսուցիչների ներկայության, ինչը նպաստում է նրանց ինքնուրույնությանն ու ստեղծագործական ազատությանը։
Գավառի գեղարվեստի դպրոցը ներկայացնող շնորհալի սաները մրցույթի դահլիճում նկարել են տեղում և արժանացել դիպլոմների ու պատվավոր մրցանակային տեղերի։ Այսպես, «Լավագույն վրձնահարված» անվանակարգում հաղթող է ճանաչվել
Լիլիա Ղարիբյանի աշխատանքը։
Առաջին մրցանակի են արժանացել Գավառի Գեղարվեստի դպրոցի սաներ Լիլիա Ղարիբյանը, Ժաննա Ավետիսյանը, Էլեն Մինասյանը, Վարազդատ Սահակյանը և Ալեքս Խաչատրյանը։
Երկրորդ մրցանակի է արժանացել Արփի Մալաքյանը, երրորդ մրցանակի՝ ԼալաԽանձրածյանը և Սիլվի Մնեյանը։ Դիպլոմակիրներ են դարձել Ելենա Ղազազյանը, Սոնյա Քալոյանը և Անգելինա Ղարիբյանը։
Գեղամա աշխարհ