Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Գավառի Հենրիկ Թալալյանի անվան երաժշտական դպրոցի սաները մրցանակներ են նվաճել  միջազգային ստուգատեսում

Գավառի Հենրիկ Թալալյանի անվան երաժշտական դպրոցի 25 սաներ հաջողությամբ են մասնակցել  «Մինորա» Գլոբալ Արտ Ֆեստ» միջազգային մրցույթ–փառատոնին՝ հանդես գալով  դաշնամուրային, վոկալ, դուդուկի և քանոնի բաժիններում։

Գավառի համայնքապետարանի աշխատակազմի տեղեկացմամբ՝  արդյունքները եղել են տպավորիչ․ երաժշտական դպրոցի  սաները վերադարձել են մրցանակային տեղերով և դիպլոմներով։ 1-ին մրցանակ են նվաճել  դուդուկի բաժնի սան Հովհաննես Ասլիկյանը, վոկալի բաժնի սան  Հայկ Հայրապետյանը և դաշնամուրի բաժնի սան  Սամվել Խաչատրյանը։ 2-րդ մրցանակի են արժանացել դուդուկի բաժնի սան  Ալեն Հակոբյանը, վոկալի բաժնի սաներ  Արիաննա Հովհաննիսյանը և   Ալեն Հովհաննիսյանը։ 3-րդ մրցանակի են արժանացել վոկալի բաժնի սան  Անի Ասլիկյանը, քանոնի բաժնի սան Գոհար Ասլիկյանը, դաշնամուրի բաժնի սաներ  Լիլիթ Զաքոյանը,  Մանուել և Միքայել Մարտիրոսյանները։

Դիպլոմների են արժանացել վոկալի բաժն սան Վանիկ Գեչյանը, դաշնամուրի բաժնի  սաներ Նելլի Դաշտոյանը, Անգելինա Չանդոյանը,  Սարգիս Գրիգորյանը,  Մարինա Մարուխյանը,  Սառա  Միլիտոնյանը,  Նարեկ Թադևոսյան, Ալեն Մուրադյանը, Մարիա Առաքելյանը,  Հայկ Գալոյանը, Ալլա Կարապետյանը,  Էլեն Խաչատրյանը , Անգելինա Հակոբյանը և  Գոհար Ասլիկյանը։

Գավառ համայնքում շուքով ու հպարտորեն են ընդունել մրցանակակիրներին։

Գեղամա աշխարհ

11 դիտում