
Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Գեղամավան գյուղում ՀՀ կառավարության կողմից 2025 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կառուցվել է խմելու ջրի խորքային հոր, վերակառուցվել խմելու ջրատար ներքին ցանցը։
Ինչպես տեղեկացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, Գեղամավանի խորքային հորի կառուցման և խմելու ջրատար ներքին ցանցի վերակառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է 37 միլիոն 770 հազար դրամ, որի 75 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 25 տոկոսը՝ Սևանի համայնքապետարանը։
Աշխատանքները ներառել են 3251 գծամետր ջրագծի վերակառուցման և խորքային հորի կառուցման բաղադրիչներ: Կառուցվել է խորքային հորի սանիտարական գոտու ցանկապատ:
Գեղամավանում իրականացվող ծրագրի կապալառուն «ԱՍ-777» ՍՊԸ-ն է:
-Կենսական նշանակություն ունեցող այս ենթածրագրի շնորհիվ հնարավոր է դառնում լուծել բնակավայրում տասնամյակներ շարունակ առաջնահերթություն ներկայացնող խնդիրը, որը նպաստելու է բնակիչների կյանքի որակի և կենցաղավարության բարելավմանը,-նշեցին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից:
Գեղամա աշխարհ