Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Մարզային լրահոս

Սևան համայնքում բացվել է «Երազանք» հեծանվային  արահետ

Գեղարքունիքի մարզի Սևան համայնքում բացվել է «Երազանք» անունը կրող հեծանվային արահետ։ Ինչպես  տեղեկացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից,  բացման արարողությանը մաասնակցել են  Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, Սևանի համայնքապետարանի աշխատակազմի ղեկավար Արմենուհի Ղուկասյանը, համայնքապետարանի աշխատակիցներ, հեծանվասեր պատանիներ, դպրոցականներ և մեծահասակներ։ Արահետը ձգվում է 6 կիլոմետր երկարությամբ՝ լի արկածներով, գեղեցիկ տեսարաններով ու դրական էներգիայով։ Օրվա ամենասպասված իրադարձություններից է եղել  […]

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Երանոս գյուղում ՀՀ կառավարության կողմից 2026 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում սեպտեմբերի վերջերից սկսվել և ընթանում են արտաքին լուսավորության ցանցի կառուցման աշխատանքները։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Երանոսի վարչական ղեկավար Սաշա Բավեյանը, Երանոսի արտաքին լուսավորության ցանցի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է շուրջ 32 միլիոն դրամ, որի 55 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, […]

Մարտունի համայնքում մեկնարկում են 8 միլիարդ 255 միլիոն դրամ  արժեքով սուբվենցիոն ծրագրեր

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքում  հոկտեմբերի կեսերից կմերկարկեն 2026 թվականի սուբվենցիոն ծրագրերը ճանապարհաշինության, խմելու և ոռոգման ջրի մատակարարման համակարգերի կառուցման ոլորտներում, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 8 միլիարդ 255 միլիոն դրամ։ Ինչպես  տեղեկացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, խմելու ջրակատակարարման համակարգի կառուցման կամ նորացման ուղղությամբ կծախսվի 3 միլիարդ 155 միլիոն դրամ, ոռոգման համակարգերի կառուցման ուղղությամբ՝ 2 միլիարդ 756 […]

Polls

Պե՞տք է արդյոք գյուղում ստեղծել երիտասարդական կենտրոն։

Դիտել Արդյունքները

Loading ... Loading ...