Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ
ԳԵՂԱՄԱ ԱՇԽԱՐՀ

Հասարակական

ՀՀ Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանի շնորհավորանքի խոսքը Գեղարքունիքի մարզի օրվա կապակցությամբ

 Սիրելի՛ հայրենակիցներ, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ այս տարվա սեպտեմբերի տասներկուսը սահմանվել է Գեղարքունիքի մարզի օր, որի համար ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս, մաղթում…

Դիտել ավելին

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի շնորհավորական ուղերձը՝ Գեղարքունիքի մարզի օրվա առթիվ.

Գեղարքունիքի մարզի սիրելի՛ բնակիչներ, Սրտանց շնորհավորում եմ բոլորիս Գեղարքունիքի մարզի օրվա առթիվ։ Գեղարքունիքը մեր պետության այն անկյունն է, որտեղ Սևանի կապույտն ու…

Դիտել ավելին

Գագարինում բացվել է Արցախյան վերջին պատերազմում անմահացած հերոսներին նվիրված պուրակ 

  Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Գագարին բնակավայրի Բաղրամյան 3 շենքի բակում կառուցվել է պուրակ՝ նվիրված Արցախյան  44-օրյա պատերազմի անմահ հերոսներին: Ինչպես   տեղեկացրին…

Դիտել ավելին

Մարտունի քաղաքի 7 ընտանիքներ նվիրատվությամբ սեփականության իրավունք ձեռք բերեցին իրենց վարձակալած բնակտարածքների նկատմամբ

Մարտունի քաղաքի 7 ընտանիքներ նվիրատվությամբ սեփականության իրավունք ձեռք բերեցին իրենց վարձակալած բնակտարածքների նկատմամբ։ Ինչպես   տեղեկացրին  Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, նրանք Մարտունի քաղաքի  Շահումյան…

Դիտել ավելին

Սիրելի ընթերցող

«Գեղամա աշխարհ» թերթն իր հիմնադրման պահից՝ 1996 թվականից ի վեր, ստանձնել է Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի կենսագրի բարդ, բայց պատվաբեր առաքելությունը։ Թերթի էջերում մշտապես ներկայացվում են Գեղարքունիքի մարզի կենսագործունեության հետ կապված օրախնդիր հարցերը, հայրենակերտման անշեղ ընթացքը, պատմամշակութային, ճանաչողական, գիտական, գրական, հասարակական, քաղաքական, այլ թեմաներին առնչվող հրապարակումներ։

«Գեղամա աշխարհ» թերթի էլեկտրոնային կայքէջի գործարկմամբ մենք նպատակ ունենք՝ ոչ միայն պահպանել նրա տպագիր տարբերակը, այլ նաեւ հնարավորինս ընդլայնել մեր լսարանը՝ Գեղարքունիքի մարզի կենսագործունեությանն ու պատմամշակութային ժառանգությանն առնչվող բազմաբովանդակ հրապարակումները հասանելի եւ ճանաչելի դարձնելով Հայաստանում ու նրա սահմաններից դուրս բնակվող մեր բոլոր հայրենակիցներին։

Բարի երթ ու կանաչ ճանապարհ քեզ, «Գեղամա աշխարհ» թերթի կայքէջ։

Տնօրեն եւ գլխավոր խմբագիր՝ Խոսրով Խլղաթյան