Սիրելի ընթերցող, «Գեղամա աշխարհ» թերթն
իր հիմնադրման պահից՝ 1996 թվականից ի վեր,
ստանձնել է Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի կենսագրի բարդ,
բայց պատվաբեր առաքելությունը
Մեր թղթակիցները պատմում են առաջին ձեռքից։
Մշակույթ, կրթություն, գյուղատնտեսություն՝ ամեն ինչ մեր էջերում։
Թերթը հասնում է մարզի բոլոր համայնքներին։
Սիրելի ընթերցող
«Գեղամա աշխարհ» թերթն իր հիմնադրման պահից՝ 1996 թվականից ի վեր, ստանձնել է Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի կենսագրի բարդ, բայց պատվաբեր առաքելությունը։ Թերթի էջերում մշտապես ներկայացվում են Գեղարքունիքի մարզի կենսագործունեության հետ կապված օրախնդիր հարցերը, հայրենակերտման անշեղ ընթացքը, պատմամշակութային, ճանաչողական, գիտական, գրական, հասարակական, քաղաքական, այլ թեմաներին առնչվող հրապարակումներ։
«Գեղամա աշխարհ» թերթի էլեկտրոնային կայքէջի գործարկմամբ մենք նպատակ ունենք՝ ոչ միայն պահպանել նրա տպագիր տարբերակը, այլ նաեւ հնարավորինս ընդլայնել մեր լսարանը՝ Գեղարքունիքի մարզի կենսագործունեությանն ու պատմամշակութային ժառանգությանն առնչվող բազմաբովանդակ հրապարակումները հասանելի եւ ճանաչելի դարձնելով Հայաստանում ու նրա սահմաններից դուրս բնակվող մեր բոլոր հայրենակիցներին։
Բարի երթ ու կանաչ ճանապարհ քեզ, «Գեղամա աշխարհ» թերթի կայքէջ
Տնօրեն եւ գլխավոր խմբագիր՝ Խոսրով Խլղաթյան
Համայնքներ
Գավառ համայնք
Գեղարքունիքի մարզի վարչական կենտրոնը՝ պատմությամբ, մշակույթով և համալսարանով հարստացած համայնք։
Մանրամասն
Մարտունի համայնք
Համայնք Սևանա լճի ափին՝ գյուղատնտեսությամբ և պատմամշակութային արժեքներով հայտնի։
Մանրամասն
Վարդենիս համայնք
Բնության գրկում՝ պատմական վանքերով և լեռնային համայնքների շնչով հարուստ տարածք։
Մանրամասն
Ճամբարակ համայնք
Համայնք՝ գեղատեսիլ բնությամբ և գյուղական ավանդույթներով՝ Գեղարքունիքի արևելյան հատվածում։
ՄանրամասնՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Մշակույթ
Գեղարքունիքի երկրագիտական թանգարանում կազմակերպվել է 19-20-րդ դարերի հայոց ազգային տարազների ցուցադրություն
Գեղարքունիքի երկրագիտական թանգարանը «Թանգարանային գիշեր» ու «Թանգարանների միջազգային օր» միջոցառումների ընթացքում ունեցել է 345 այցելու։ Ինչպես տեղեկացրեց Գեղարքունիքի երկրագիտական թանգարանի տնօրեն Մարիաննա Մուսոյանը, մայիսի 16-ին թանգարանում կայացել է «Թանգարանների գիշեր» միջոցառումը, որի ընթացքում այցելուներին ցուցադրվել է «Սարդարապատի հուշահամալիր Հայոց ազգագրության թանգարանի» 19-20-րդ դարերի ազգային տարազները։ Ցուցահանդեսի բացմանը թանգարանի գիտաշխատող Մանյա Չարվադարյանն անդրադարձել է հայկական տարազների […]
Գեղարքունիքի մարզում տեղի են ունենում Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակներին նվիրված հիշատակի միջոցառումներ
Ապրիլի 24-ի առավոտյան ժամերից Գեղարքունիքի մարզի համայնքների բնակավայրերում մարդկային բազմամարդ երթերն ուղղվում են դեպի Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձաններ, պանթեոններ ու հուշահամալիրներ, եկեղեցիներ՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին։ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի անդամները, Գավառ հանայնքի ղեկավարի տեղակալները և համայնքապետարանի աշխատակիցները, Գեղարքունիքի մարզի ուժային կառույցների, Գավառի կրթամշակութային հիմնարկների ներկայացուցիչները, Հայ Առաքելական եկեղեցու […]
Գավառ քաղաքը հյուրընկալել է Երևանի Խամաճիկների պետական թատրոնի դերասաններին
Գեղարքունիքի մարզում ացկացվող «Թատերական երկամսյակի» շրջանակներում Գավառ քաղաքը հյուրընկալել է Երևանի Խամաճիկների պետական թատրոնի դերասաններին։ Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչությունից, Խամաճիկների պետական թատրոնի դերասանները հանդես են եկել Հանս Քրիստիան Անդերսենի «Արքայադուստրը սիսեռահատիկի վրա» հեքիաթի բեմադրությամբ, որի ռեժիսորն է Աննա Էլբակյանը։ Արդեն 4-րդ տարին անընդմեջ անցկացվող «Թատերական երկամսյակն» անցկացվում է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի […]
Գանձակի մշակույթի տանը Մշակույթի միջազգային օրը նշվել է ցուցահադեսի բացմամբ
Մշակույթի միջազգային օրվա առթիվ Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Գանձակ գյուղի մշակույթի տանը կազմակերպվել է գունեղ և բազմաբովանդակ ցուցահանդես՝ կենտրոնում գործող երեք խմբակների աշխատանքների ներկայացմամբ։ Ինչպես տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, ցուցահանդեսին ներկայացվել են «Նկարչություն» (խմբակավար՝ Անժելա Ալոյան), «Դեկորատիվ կիրառական արվեստ և կավագործություն» (խմբակավար՝ Լիանա Թաթոսյան), «Կար ու ձև» (խմբակավար՝ Շողեր Պետրոսյան) խմբակների սաների ձեռքի աշխատանքները։ Կենտրոնի […]
Գեղարքունիքի մարզի կրթամշակութային հաստատություններում կազմակերպվել են պատմության հուշարձանների հանրահռչակման միջոցառումներ
Հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանության միջազգային օրվա շրջանակներում Գեղարքունիքի մարզի կրթամշակութային հաստատություններում կազմակերպվել են պատմության հուշարձանների հանրահռչակման միջոցառումներ։ Գեղարքունիքի երկրագիտական թանգարանի տնօրեն Մարիաննա Մուսոյանի տեղեկացմամբ՝ թանգարանում անցկացվել է տեղեկատվական միջոցառում «Նորատուսի խաչքարերը» թեմայով։ Միջոցառմանն ակտիվ մասնակցություն են ունեցել Գավառի պետական գյուղատնտեսական քոլեջ ի ուսանողները, Նորատուսի Ա. Սողոմոնյանի անվան N2 և Գավառի Մնացական Բունիաթյանի անվան N8 […]
Գավառ քաղաքը հյուրընկալել է Վանաձորի պետական դրամատիկական թատրոնի դերասաններին
ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի նախաձեռնությամբ և ՀՀ ԿԳՄՍԵ նախարար Ժաննա Անդրեասյանի աջակցությամբ 2026 թվականի մարտ-ապրիլ ամիսներին Գեղարքունիքի մարզում հայտարարված «Թատերական երկամսյակ» նախաձեռնությանշրջանակներում Գեղարքունիքի Լևոն Քալանթարի անվան դրամատիկական թատրոնը հերթական անգամ հյուրընկալել է Վանաձոր քաղաքի Հ․ Աբելյանի անվան դրամատիկական թատրոնի դերասաններին։ Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչությունից, սա թվով 8-րդ ներկայացումն էր «Թատերական երկամսյակ»-ի […]
Թատերական երկամսյակի շրջանակներում Գավառ քաղաքը հյուրընկալել է Կ․ Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի դերասաններին
Գեղարքունիքի Լ․ Քալանթարի անվան դրամատիկական թատրոնը Գեղարքունիքի մարզում հայտարարված թատերական երկամսյակի շրջանակներում հյուրընկալել է մայրաքաղաքի Կ․ Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի դերասաններին, ովքեր հանդես են եկել Էլմիրա Սոլոյանի «Հարաբերություններ» ներկայացման բեմադրությամբ։ Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից, ներկայացումը դիտել են Գավառի տարածաշրջանի հանրակրթական դպրոցների, կրթամշակութային հաստատությունների կոլեկտիվներ, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի, Գավառի համայնքապետարանի, առողջապահական հիմնարկների աշխատակիցներ, […]
Գավառ քաղաքի Լևոն Քալանթարի անվան դրամատիկական թատրոնում նշվել է Թատրոնի միջազգային օրը
ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի նախաձեռնությամբ և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ արդեն չորրորդ տարին անընդմեջ Գեղարքունիքի մարզում անցկացվող «Թատերական երկամսյակ» մշակութային նախաձեռնության շրջանակում մարտի 27-ին Գավառի Լ․ Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնի շենքում մեկտեղվել են տոնական արարողությունն ու երկամսյակի հերթական ներկայացման բեմադրությունը։ Միջոցառմանը հրավիրված էին մարզպետի աշխատակազմի, համայնքապետարանների, կրթամշակութային և […]
Մարզային լրահոս
Նորակերտում 2018-2025 թվականներին սոցիալ-տնտեսական նշանակության 6 ծրագիր է իրականացվել
Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Նորակերտ գյուղում 2018-2025 թվականների ընթացքում սուբվենցիոն ու պետական ծրագրերի շրջանակներում սոցիալ-տնտեսական ու կենսական նշանակության 6 ծրագիր է իրականացվել, որոնց ուղղությամբ կատարված կապիտալ ներդրումները կազմել են 483 միլիոն 700 հազար դրամ։ Իրականացված ծրագրերից 5-ը սուբվենցիոն են՝ 138 միլիոն 700 հազար դրամ ընդհանուր արժեքով, և 1-ը՝ պետական, 345 միլիոն դրամ արժեքով։ Իրականացված ծրագրերի […]
ՖՈՒՏԲՈԼԻ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄՆԱՑԻՆ ՉՈՐՍ ՈՒԺԵՂԱԳՈՒՅՆՆԵՐԸ
Ավարտվեց նաեւ ֆուտբոլի աշխարհի առաջնության քառորդ եզրափակչի մրցաշարը։ Ֆրանսիայի հավաքականը հաղթեց Մարոկկոյին, Իսպանիան՝ Պորտուգալիային, Անգլիան՝ Նորվեգիային, Արգենտինան՝ Շվեյցարիային։ Կիսաեզրափակիչ խաղերում միմյանց հետ կմրցեն Ֆրանսիայի եւ Իսպանիայի, Արգենտինայի ու Անգլիայի հավաքականները։ Փաստորեն, աշխարհի առաջնության ավարտին մնաց երեք դրամատիկ հանդիպում, որոնցից յուրաքանչյուրը կլինի հույզերով ու սպասումներով լի եզրափակիչ։ Այս չորս թիմերից յուրաքանչյուրը կարող է նվաճել աշխարհի գավաթը, […]
Երանոսում բարերարի միջոցներով նորոգվել ու հարթեցվել է 12 կիլոմետր երկարության դաշտամիջյան ճանապարահ
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Երանոս գյուղում բարերար Հրաչյա Խանսանամյանի անձնական միջոցներով նորոգվել ու հարթեցվել է 12 կիլոմետր երկարության ճանապարհ, որը նպաստելու է թե՛ գյուղատնտեսական աշխատանքների իրականացմանը, թե զբոսաշրջային այցերի կազմակերպմանը Սուրբ Հովհաննես մատուռ ու գյուղի այլ հուշարձաններ և տեսարժան վայրեր։ Ինչպես տեղեկացրեց Երանոսի վարչական ղեկավար Սաշա Բավեյանը, նման մեծածածավալ աշխատանքների իրականացման նպատակով բարերարը վարձակալել է […]
«Գեղամա աշխարհ» շաբաթաթերթ
Հիմնադրված՝ 1996 թվականին, Գավառում։
Տարբեր տարիներին խմբագիրներ են եղել Յուրի Խաչատրյանը, Նաիրի Օհանյանը, իսկ 2008-ից՝ Խոսրով Խլղաթյանը։
Թերթը հետևում է մարզում տեղի ունեցող իրադարձություններին՝ լուսաբանելով հասարակական, կրթական, մշակութային ու բնապահպանական ոլորտները։
Հատուկ ուշադրություն է դարձվում Սևանա լճին, Արցախյան ազատամարտին ու մարզի մշակութային արժեքներին։
Բացի նորություններից, հրապարակվում են նաև գեղարվեստական և պատմագիտական հոդվածներ՝ նպաստելով ազգային ինքնության պահպանմանը։
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հայտարարված է` 17.07.2025
Վերջին ժամկետը` 23.07.2025
Պատասխանատու անձ` Գեղարքունիքի մարզպետարան
Հասցե` ք․ Գավառ, Կենտրոնական հրապարակ 7
Վերջին նորություններ
- ՄԱՐԻԵՏԱ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՇՈՂԱՐՁԱԿՈՂ ՔՆԱՐԸ
- Նորակերտում 2018-2025 թվականներին սոցիալ-տնտեսական նշանակության 6 ծրագիր է իրականացվել
- ՖՈՒՏԲՈԼԻ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄՆԱՑԻՆ ՉՈՐՍ ՈՒԺԵՂԱԳՈՒՅՆՆԵՐԸ
- Երանոսում բարերարի միջոցներով նորոգվել ու հարթեցվել է 12 կիլոմետր երկարության դաշտամիջյան ճանապարահ
- Ֆրանսիական կազմակերպության հետ համագործակցությամբ արդիականացվել է Երանոսի բուժամբուլատորիայի շենքը