
Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Նորակերտ գյուղում 2018-2025 թվականների ընթացքում սուբվենցիոն ու պետական ծրագրերի շրջանակներում սոցիալ-տնտեսական ու կենսական նշանակության 6 ծրագիր է իրականացվել, որոնց ուղղությամբ կատարված կապիտալ ներդրումները կազմել են 483 միլիոն 700 հազար դրամ։
Իրականացված ծրագրերից 5-ը սուբվենցիոն են՝ 138 միլիոն 700 հազար դրամ ընդհանուր արժեքով, և 1-ը՝ պետական, 345 միլիոն դրամ արժեքով։
Իրականացված ծրագրերի արդյունքում 2018-2025 թվականների ընթացքում Նորակերտում սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կառուցվել է 15000 մետր խմելու ջրատարի ներքին ու արտաքին ցանցեր, վերանարոգվել մանկապարտեզի շենքի տանիքը, պետական ծրագրով հիմնանորոգվել Շողակաթ-Վարդենիս մայրուղուց Նորակերտ մտնող 2100 գծամետր մարզային նշանակության ճանապարհը։
Գեղամա աշխարհ