
Գեղարքունիքի Լ․ Քալանթարի անվան դրամատիկական թատրոնը Գեղարքունիքի մարզում հայտարարված թատերական երկամսյակի շրջանակներում հյուրընկալել է մայրաքաղաքի Կ․ Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի դերասաններին, ովքեր հանդես են եկել Էլմիրա Սոլոյանի «Հարաբերություններ» ներկայացման բեմադրությամբ։
Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից, ներկայացումը դիտել են Գավառի տարածաշրջանի հանրակրթական դպրոցների, կրթամշակութային հաստատությունների կոլեկտիվներ, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի, Գավառի համայնքապետարանի, առողջապահական հիմնարկների աշխատակիցներ, ուսանողներ, անհատ քաղաքացիներ։
Թատերական երկամսյակը, որն իրականացվում է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի նախաձեռնությամբ ու ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, Գեղարքունիքի մարզում կշարունակվի ապրիլ ամսի ընթացքում։
Գեղամա աշխարհ