Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Գավառ քաղաքը հյուրընկալել է  Երևանի Խամաճիկների պետական թատրոնի դերասաններին

Գեղարքունիքի մարզում ացկացվող «Թատերական երկամսյակի» շրջանակներում  Գավառ քաղաքը հյուրընկալել է  Երևանի Խամաճիկների պետական թատրոնի դերասաններին։

Ինչպես  տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչությունից, Խամաճիկների պետական թատրոնի դերասանները հանդես են եկել  Հանս Քրիստիան Անդերսենի «Արքայադուստրը սիսեռահատիկի վրա» հեքիաթի բեմադրությամբ, որի ռեժիսորն է  Աննա Էլբակյանը։

Արդեն 4-րդ տարին անընդմեջ անցկացվող «Թատերական երկամսյակն» անցկացվում է  Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի նախաձեռնությամբ և ՀՀ  ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի աջակցությամբ։ Ծրագրի շրջանակներում այս տարի Գավառում բեմադրվել է հերթական՝ 7-րդ ներկայացումը, որը դիտել են  Գեղարքունիքի մարզի տարբեր հանրակրթական դպրոցների կրտսեր տարիքի դպրոցականներ, մանկավարժներ և ծնողներ։

Գեղարքունիքի մարզում անցկացված թատերական երկամսյակին լավագույն մասնակցության համար  Երևանի Խամաճիկների պետական թատրոնի անձնակազմը խրախուսվել է  ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի շնորհակալագրով։

Գեղամա աշխարհ

0 դիտում