
Ավարտվեց նաեւ ֆուտբոլի աշխարհի առաջնության քառորդ եզրափակչի մրցաշարը։ Ֆրանսիայի հավաքականը հաղթեց Մարոկկոյին, Իսպանիան՝ Պորտուգալիային, Անգլիան՝ Նորվեգիային, Արգենտինան՝ Շվեյցարիային։ Կիսաեզրափակիչ խաղերում միմյանց հետ կմրցեն Ֆրանսիայի եւ Իսպանիայի, Արգենտինայի ու Անգլիայի հավաքականները։ Փաստորեն, աշխարհի առաջնության ավարտին մնաց երեք դրամատիկ հանդիպում, որոնցից յուրաքանչյուրը կլինի հույզերով ու սպասումներով լի եզրափակիչ։ Այս չորս թիմերից յուրաքանչյուրը կարող է նվաճել աշխարհի գավաթը, քանի որ բոլորն էլ ունեն չափազանց հզոր հարձակվողներ, պաշտպաններ ու կիսապաշտպաններ։ Մեսսիի, Մբապեի , Դեմբելեի, Յամալի, Բելհինգեմի ու Սակայի նման ֆուտբոլային աստղերը կարող են ցանկացած պահի վճռել հանդիպումների ելքերը՝ հիացնելով միլիարդավոր ֆուտբոլասերների։
Մի խոսքով, առաջիկա շաբաթում մենք ականատես կդառնանք ֆուտբոլային անկրկնելի հրավառությունների։
Գեղամա աշխարհ