
Գեղարքունիքի երկրագիտական թանգարանը «Թանգարանային գիշեր» ու «Թանգարանների միջազգային օր» միջոցառումների ընթացքում ունեցել է 345 այցելու։
Ինչպես տեղեկացրեց Գեղարքունիքի երկրագիտական թանգարանի տնօրեն Մարիաննա Մուսոյանը, մայիսի 16-ին թանգարանում կայացել է «Թանգարանների գիշեր» միջոցառումը, որի ընթացքում այցելուներին ցուցադրվել է «Սարդարապատի հուշահամալիր Հայոց ազգագրության թանգարանի» 19-20-րդ դարերի ազգային տարազները։
Ցուցահանդեսի բացմանը թանգարանի գիտաշխատող Մանյա Չարվադարյանն անդրադարձել է հայկական տարազների պատմությանը։ Միջոցառումն ուղեկցվել է Գանձակի երաժշտական դպրոցի պարարվեստի խմբի սաների ազգային պարերի կատարմամբ։ Գեղարքունիքի միջնակարգ դպրոցի 7-րդ դասարանի աշակերտները ` ուսոցչուհի Խանում Խաչատրյանի գլխավորությամբ ևս մասնակցել են միջոցառմանը։
«Մենք երկու միջոցառումների ընթացքում ունեցանք 345 այցելու, ովքեր մեծ հետաքրքրությամբ դիտեցին հայ ազգային տարազները, ինչպես նաեւ մեր թանգարանային հարուստ հավաքածուները, ծանոթացան մեր մարզի պատմությանն ու պատմամշակութային արժեքներին։ Ոմանք իրենց տպավորությունները գրավոր թողեցին մեր թանգարանի նշումների մատյանում։ Մեր այցելուները հիմնականում դպրոցների ուսուցիչներն ու աշակերտներն էին, այլ կազմակերպությունների աշխատակիցներ, անհատ քաղաքացիներ»,-ներկայացրեց Մարիաննա Մուսոյանը։
Գեղամա աշխարհ