Սիրելի ընթերցող, «Գեղամա աշխարհ» թերթն
իր հիմնադրման պահից՝ 1996 թվականից ի վեր,
ստանձնել է Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի կենսագրի բարդ,
բայց պատվաբեր առաքելությունը
Մեր թղթակիցները պատմում են առաջին ձեռքից։
Մշակույթ, կրթություն, գյուղատնտեսություն՝ ամեն ինչ մեր էջերում։
Թերթը հասնում է մարզի բոլոր համայնքներին։
Սիրելի ընթերցող
«Գեղամա աշխարհ» թերթն իր հիմնադրման պահից՝ 1996 թվականից ի վեր, ստանձնել է Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի կենսագրի բարդ, բայց պատվաբեր առաքելությունը։ Թերթի էջերում մշտապես ներկայացվում են Գեղարքունիքի մարզի կենսագործունեության հետ կապված օրախնդիր հարցերը, հայրենակերտման անշեղ ընթացքը, պատմամշակութային, ճանաչողական, գիտական, գրական, հասարակական, քաղաքական, այլ թեմաներին առնչվող հրապարակումներ։
«Գեղամա աշխարհ» թերթի էլեկտրոնային կայքէջի գործարկմամբ մենք նպատակ ունենք՝ ոչ միայն պահպանել նրա տպագիր տարբերակը, այլ նաեւ հնարավորինս ընդլայնել մեր լսարանը՝ Գեղարքունիքի մարզի կենսագործունեությանն ու պատմամշակութային ժառանգությանն առնչվող բազմաբովանդակ հրապարակումները հասանելի եւ ճանաչելի դարձնելով Հայաստանում ու նրա սահմաններից դուրս բնակվող մեր բոլոր հայրենակիցներին։
Բարի երթ ու կանաչ ճանապարհ քեզ, «Գեղամա աշխարհ» թերթի կայքէջ
Տնօրեն եւ գլխավոր խմբագիր՝ Խոսրով Խլղաթյան
Համայնքներ
Գավառ համայնք
Գեղարքունիքի մարզի վարչական կենտրոնը՝ պատմությամբ, մշակույթով և համալսարանով հարստացած համայնք։
Մանրամասն
Մարտունի համայնք
Համայնք Սևանա լճի ափին՝ գյուղատնտեսությամբ և պատմամշակութային արժեքներով հայտնի։
Մանրամասն
Վարդենիս համայնք
Բնության գրկում՝ պատմական վանքերով և լեռնային համայնքների շնչով հարուստ տարածք։
Մանրամասն
Ճամբարակ համայնք
Համայնք՝ գեղատեսիլ բնությամբ և գյուղական ավանդույթներով՝ Գեղարքունիքի արևելյան հատվածում։
ՄանրամասնՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Մշակույթ
Գավառ համայնքում ընթանում է գեղանկարչական սիմպոզիում
2025 թվականի աշնանից Գավառի գեղարվեստի դպրոցը, ՀՀ նկարիչների միության հետ համատեղ, համայնքում նկարչական սիմպոզիում է կազմակերպում։ Այն կյանքի է կոչվում Գավառի համայնքապետարանի ֆինանսական աջակցությամբ։ 2025 թվականի աշնանաը կայացած սիմպոզիումի առաջին փուլում գեղանկարիչների կտավներում պատկերվել են Գավառ համայնքի աշնանային պատկերները, իսկ այժմ ստեղծվում են ձմեռային տեսարանները։ Ավագ և կրտսեր նկարիների ուշադրության կենտրոնում են նաև […]
«Ստվերների թատրոն»-ը հյուրընկալվել է Գավառ քաղաքում
«Գավառի Մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն» ՀՈԱԿ-ի և «ԱՐԱՐ» հայ ազգային արվեստի պահպանման կենտրոնի «Ստվերների թատրոն»-ը հրավիրվել է Վարդգես Պետրսյանի անվան մարզային գրադարան և Գեղարքունիքի երկրագիտական թանգարան։ Ստվերախաղն անցել է ջերմ և աշխույժ մթնոլորտում։ Թատրոնի սաներն հանդես են եկել Հովհաննես Թումանյանի հեքիաթների և առակների ներկայացմամբ։ Հանդիսատեսները եղել են Գավառ համայնքի յոթ հանրակրթական դպրոցների աշակերտներն ու ուսուցիչները։ […]
Գեղարքունիքի մարզում մեկնարկել է թատերական երկամսյակը
Գեղարքունիքի մարզի Քավառ քաղաքի Լ․ Քալանթարի անվան պետական թատրոնում 2026 թվականի մարտի ութին կայացած ներկայացմամբ մեկնարկել է թատերական երկամսյակը, որը ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի նախաձեռնությամբ և ՀՀ կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի աջակցությամբ արդեն կայանում է չորրորդ տարին անընդմեջ։ Թատերական երկամսյակի շրջանակներում, նախորդ տարիների պես, մարզ կայցելեն և ներկայացումներով հանդես կգան […]
Գավառի համայնքային գրադարանում «Թումանյանական շաբաթն» անցել է բովանդակալից միջոցառումներով
Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի համայնքային գրադարանում հայտարարված «Թումանյանական շաբաթն» անցել է բազմաբովանդակ միջոցառումներով։ Ինչպես տեղեկացրեց Գավառի համայնքային գրադարանի տնօրեն Սիրանուշ Խանդանյանը, հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանին նվիրված շաբաթը մեկնարկել է Գավառի պետական բժշկական քոլեջի ուսանողների և դասախոսների այցով և համատեղ կազմակերպված Թումանյանի ծննդյան 157-ամյակին նվիրված գրական ցերեկույթով ու գրքերի փոխադարձ նվիրատվությամբ։ Շաբաթվա ընթացքում գրադարանում հյուրընկալվել […]
Վարդենիս համայնքում անցկացվել է «Գեղարքունյաց ձմեռ-2026» մարզամշակութային միջոցառումը
Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում անցկացվել է «Գեղարքունյաց ձմեռ-2026» մարզամշակույթային միջոցառումը՝ «Լինենք առողջ» խորագրով։ Ինչպես տեղեկացրին Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմից, միջոցառմանը ներկա են եղել Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը, համայնքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչներ, բնակավայրերի վարչական ղեկավարները և բազմաթիվ բնակիչներ, Վարդենիսի հանարակրթական դպրոցների, թիվ 1 քաղաքային մարզադպրոցի, Ռաֆիկ Եսայանի անվան մարզադպրոցի, շախմատի ակադեմիայի սաները և մարզասերները։ Մարզամշակութային օրվա մեկնարկը […]
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն այցելել է Գեղարքունիքի մարզային գրադարան
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն այցելել է Գեղարքունիքի մարզային գրադարան՝ աշխատակազմին փոխանցելով գրքերի փոքրիկ կապոց՝ իր համեստ ներդրումն ունենալով գրադարանային ֆոնդի համալրման գործում։ Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչությունից, այցի ընթացքում մարզպետը շփվել է գրադարանի աշխատակիցների և ընթերցասեր երիտասարդների հետ, հետաքրքրվել նրանց նախասիրություններով, ընթերցած գրքերի ցանկով։ Այնուհետ գրադարանի տնօրեն Մարիամ Համբարձումյանը մարզպետին է ներկայացրել այս […]
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն աշխատանքային այց է կատարել Գեղարքունիքի երկրագիտական թանգարան
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն աշխատանքային այց է կատարել Գեղարքունիքի երկրագիտական թանգարան՝ աշխատանքային պայմաններին, առաջնահերթ ու հրատապ խնդիրներին, դրամաշնորհային ծրագրով վերջերս իրականացված աշխատանքների արդյունքներին ծանոթանալու նպատակով։ Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչությունից, մարզպետը շրջել է ցուցասրահներով՝ ուշադրություն դարձնելով մարզի պատմությունն ու ինքնությունը ներկայացնող ցուցադրությունների պահպանությանն ու ներկայացման ընթացքին։ Թանգարանի տնօրեն Մարիաննա Մուսոյանի տեղեկացմամբ՝ «Գեղարքունիքի […]
Գեղարքունիքի մարզային գրադարանում տարատեսակ միջոցառումներով նշվել է «Գիրք նվիրելու տոնը և Թումանյանական շաբաթը»
Վարդգես Պետրոսյանի անվան Գեղարքունիքի մարզային գրադարանում բազմաբովանդակ միջոցառումներով է նշվել «Գիրք նվիրելու տոնը և Թումանյանական շաբաթը»։ Գեղարքունիքի մարզային գրադարանի տնօրեն Մարիամ Համբարձումյանի տեղեկացմամբ՝ «Գիրք նվիրելու տոնի և Թումանյանական շաբաթվա» շրջանակում Գեղարքունիքի մարզային գրադարան են հրավիրվել Գավառի կրթական և մշակութային օջախների տնօրենները, ուսուցիչներն ու աշակերտները, ուսանողները և գրքասերները։ Նախօրոք գրադարանում պատրաստվել է «Հովհաննես Թումանյանի աշխատասենյակ» անկյունը։ […]
ՃԱՊՈՆԱԿԱՆ ԱՐԻՍՏՈԿՐԱՏ ՈՒ ԷԼԵԳԱՆՏ ԱՐՎԵՍՏ` ԿՈՏՈ ՆՎԱԳԱՐԱՆ
Կոտոն հանդիսանում է Ճապոնիայի ավանդական ամենանախընտրելի երաժշտական գործիքը․ այն ավելին է, քան պարզապես նվագարանը: Ճապոնացիները կոտոն համարում են որպես մշակութային խորհրդանիշ: Այս նվագարանի ծագումնաբանությունը գալիս է հին Չինաստանից, որտեղ երաժշտությունը ոչ միայն խորապես կապված է եղել կրոնի հետ, այլ նաև խաղացել է շատ կարևոր դեր աշխարհայացքային առումով: Այս նվագարանը նույնականացվում է քնարի հետ, որը դարերով […]
Գանձակի մշակույթի տան սաները մրցանակներ են նվաճել «ՅՈՒՆԻՎԵՐՍ ԱՐՏ» միջազգային մրցույթ-փառատոնում
Գեղարքունիքի մարզի Գավառ համնայնքի Գանձակ գյուղի մշակույթի տան «Նկարչություն» և «Դեկորատիվ կիրառական արվեստ» խմբակների սաների աշխատանքները ներկայացվել են «ՅՈՒՆԻՎԵՐՍ ԱՐՏ» միջազգային մրցույթ-փառատոնում ու արժանացել մրցանակների։ Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, աշխատանքները ցուցադրվել են Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնում, իսկ «Հայ- ռուսական» համալսարանի դահլիճում տեղի է ունեցել մրցանակաբաշխությունը։ Գանձակի մշակույթի տան սաներից Ալիտա Գևորգյանի , Խաչիկ […]
Սևանում կայացել է «Սասնա ծռեր» խորագիրը կրող ցուցահանդես և տիկնիկային ներկայացում
Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում, «Սևան ազգային պարկ»–ի «Այցելուների կենտրոն»-ում կայացել է «Սասնա ծռեր» խորագիրը կրող ցուցահանդես և տիկնիկային ներկայացում ։ Ինչպես տեղեկացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, առաջնախաղը կայացել է «Նարեկացի արվեստի միությունում», նոյեմբեր ամսին։ Այցելուների համար ցուցադրվել են Գեղագիտության ազգային կենտրոնի «Սևան» ստորաբաժանման «Գեղանկարչության» խմբի սաների աշխատանքները։ «Սասնա Ծռեր» էպոսից ընտրած հերոսների կերպարների հիման վրա կենտրոնի […]
Գավառի գեղարվեստի դպրոցի սաները մրցանակներ են նվաճել «Գլոբալ արվեստ» հանրապետական փառատոնում
Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի արվեստի դպրոցի սաները մրցանակներով ենտուն վերադարձել վերջերս Երևանում կայացած «Գլոբալ արվեստ» հանրապետական փառատոնից։ Ինչպես տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, «Գլոբալ արվեստ» փառատոնի մրցութային փուլում երեխաները ստեղծագործում են ժյուրիի ներկայացրած թեմաներով, տեղում՝ առանց ծնողների և ուսուցիչների ներկայության, ինչը նպաստում է նրանց ինքնուրույնությանն ու ստեղծագործական ազատությանը։ Գավառի գեղարվեստի դպրոցը ներկայացնող շնորհալի սաները մրցույթի դահլիճում […]
Մարզային լրահոս
Սևանի համայքնապետարանը տոնական անակնկալ է մատուցել համայնքի կին աշխատակիցներին
Սևանի համայքնապետարանը, համայնքի ղեկավար սարգիս Մուրադյանի անմիջական նախաձեռնությամբ, տոնական անակնկալ է մատուցել համայնքի կին աշխատակիցներին։ Ինչպես տեղեկացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, մարտի իննի առավոտյան համայնքապետարանը, չխախտելով արդեն ձևավորված ավանդույթը, պատրաստել էր սպասված քաղցր ու հաճելի անակնկալ Սևան համայնքի միջին մասնագիտական, հանրակրթական, նախադպրոցական, արտադպրոցական, մշակութային, առողջապահական հաստատությունների և կազմակերպությունների, Սևանի համայնքապետարանի և բնակավայրերի աշխատակազմերի, համայնքում գործող հիմնարկների, […]
Գանձակում 2018-2025 թվականներին սոցիալ-տնտեսական նշանակության 14 ծրագիր է իրականացվել
Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Գանձակ գյուղում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ու պետական ծրագրերի շրջանակներում 2018-2025 թվականների ընթացքում սոցիալ-տնտեսական ու կենսական նշանակության 16 ծրագիր է իրականացվել, որոնց ուղղությամբ կատարված կապիտալ ներդրումները կազմել են 1 միլիարդ 196 միլիոն 535 հազար 800 դրամ։ Գանձակի վարչական ղեկավար Հակոբ Հակոբյանի տեղեկացմամբ՝ պետական ներդրումներով իրականացվել է ճանապարհաշինական 2 խոշոր ծրագիր՝ […]
Գավառի համայնքապետարանը կապիտալ դրամաշնորհներ է հատկացրել Գեղարվեստի դպրոցին
Գեղարքունիքի մարզի Գավառի համայնքապետարանը կապիտալ դրամաշնորհներ է հատկացրել Գավառ քաղաքի Գեղարվեստի դպրոցին։ Ինչպես տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, համայնքապետարանի 2024 և 2025 թվականների բյուջեից կապիտալ և ընթացիկ դրամաշնորհների տեսքով, 3 միլիոն 895 հազար դրամի չափով, Գավառի գեղարվեստի դպրոցին միջոցներ են տրամադրվել՝ անհրաժեշտ գույք, տեխնիկա և աշխատանքային միջոցներ ձեռք բերելու համար։ Գեղարվեստի դպրոցին 2024 թվականին 1 միլիոն […]
«Գեղամա աշխարհ» շաբաթաթերթ
Հիմնադրված՝ 1996 թվականին, Գավառում։
Տարբեր տարիներին խմբագիրներ են եղել Յուրի Խաչատրյանը, Նաիրի Օհանյանը, իսկ 2008-ից՝ Խոսրով Խլղաթյանը։
Թերթը հետևում է մարզում տեղի ունեցող իրադարձություններին՝ լուսաբանելով հասարակական, կրթական, մշակութային ու բնապահպանական ոլորտները։
Հատուկ ուշադրություն է դարձվում Սևանա լճին, Արցախյան ազատամարտին ու մարզի մշակութային արժեքներին։
Բացի նորություններից, հրապարակվում են նաև գեղարվեստական և պատմագիտական հոդվածներ՝ նպաստելով ազգային ինքնության պահպանմանը։
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հայտարարված է` 17.07.2025
Վերջին ժամկետը` 23.07.2025
Պատասխանատու անձ` Գեղարքունիքի մարզպետարան
Հասցե` ք․ Գավառ, Կենտրոնական հրապարակ 7
Վերջին նորություններ
- Սևանի համայքնապետարանը տոնական անակնկալ է մատուցել համայնքի կին աշխատակիցներին
- Գավառ համայնքում ընթանում է գեղանկարչական սիմպոզիում
- «Ստվերների թատրոն»-ը հյուրընկալվել է Գավառ քաղաքում
- Գեղարքունիքի մարզում մեկնարկել է թատերական երկամսյակը
- Գանձակում 2018-2025 թվականներին սոցիալ-տնտեսական նշանակության 14 ծրագիր է իրականացվել