Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Գավառ համայնքում ընթանում է գեղանկարչական սիմպոզիում

 

 

2025 թվականի աշնանից  Գավառի գեղարվեստի դպրոցը, ՀՀ նկարիչների միության հետ համատեղ, համայնքում  նկարչական սիմպոզիում է կազմակերպում։ Այն  կյանքի է կոչվում Գավառի համայնքապետարանի ֆինանսական աջակցությամբ։

2025 թվականի աշնանաը կայացած սիմպոզիումի առաջին փուլում գեղանկարիչների կտավներում պատկերվել են Գավառ համայնքի աշնանային պատկերները, իսկ այժմ ստեղծվում են ձմեռային տեսարանները։  Ավագ և կրտսեր նկարիների ուշադրության կենտրոնում են նաև համայնքի պատմամշակութային կոթողները: Սիմպոզիումին անձամբ մասնակցում է նաև  ՀՀ Նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը։

Նկարչական սիմպոզիումը գեղարվեստի դպրոցի սաների համար կարևոր փորձառություն է: Նրանք հնարավորություն ունեն՝  աշխատելու ստեղծագործական ուղի անցած նկարիչների հետ, լսելու նրանց դիտարկումներն ու խորհուրդները։

«Սիմպոզիումի յոթ օրերը եզրափակվում են  Հայրավանքի եկեղեցու և ձյունապատ Սևանի թեմատիկայով։ Այս օրերին ստեղծված նկարները ներկայացվելու են առանձին ցուցահանդեսով: Ցուցադրվելու են ինչպես Նկարիչների միության անդամների, այնպես էլ գեղարվեստի դպրոցի սաների ստեղծագործությունները։

Ալվարդ Մանուկյան

6 դիտում