
«Գավառի Մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն» ՀՈԱԿ-ի և «ԱՐԱՐ» հայ ազգային արվեստի պահպանման կենտրոնի «Ստվերների թատրոն»-ը հրավիրվել է Վարդգես Պետրսյանի անվան մարզային գրադարան և Գեղարքունիքի երկրագիտական թանգարան։ Ստվերախաղն անցել է ջերմ և աշխույժ մթնոլորտում։ Թատրոնի սաներն հանդես են եկել Հովհաննես Թումանյանի հեքիաթների և առակների ներկայացմամբ։ Հանդիսատեսները եղել են Գավառ համայնքի յոթ հանրակրթական դպրոցների աշակերտներն ու ուսուցիչները։
Թատրոնի սաներն ու հանդիսատեսները միմյանցից բաժանվել են գեղեցիկ տպավորություններով։ Գրադարանի տնօրեն Մարիամ Համբարձումյանը և թանգարանի տնօրեն Մարիաննա Մուսոյանը բարձր են գնահատել իր տեսակի մեջ յուրօրինակ և մեր օրերում լայն տարածում չունեցող ստվերախաղը՝ արժևորելով նաև կենտրոնների ղեկավարների և խմբակավարի ջանադիր աշխատանքը թատրոնի կայացման գործում։ Թատրոնի սաներն իրենց ստեղծած առակների ժողովածուն նվիրել են դպրոցների գրադարաններին։
Ալվարդ Մանուկյան