
Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Գանձակ գյուղում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ու պետական ծրագրերի շրջանակներում 2018-2025 թվականների ընթացքում սոցիալ-տնտեսական ու կենսական նշանակության 16 ծրագիր է իրականացվել, որոնց ուղղությամբ կատարված կապիտալ ներդրումները կազմել են 1 միլիարդ 196 միլիոն 535 հազար 800 դրամ։
Գանձակի վարչական ղեկավար Հակոբ Հակոբյանի տեղեկացմամբ՝ պետական ներդրումներով իրականացվել է ճանապարհաշինական 2 խոշոր ծրագիր՝ 806 միլիոն 770 հազար դրամ արժեքով, սուբվենցիոն ծրագրերով՝ 12 ծրագիր՝ 366 միլիոն 739 հազար դրամ արժեքով, վերանորոգվել և արդիականացվել են գյուղի երկու դպրոցների մարզադահլիճները։
Իրականացված ծրագրերի արդյունքում Գանձակում հիմնանորոգվել է 7015 գծամետր երկարության ներհամայնքային ու միջհամայնքային նշանակության ճանապարհներ, 2 կամուրջ, կառուցվել 3100 մետր երկարության սալիակապատ ու ասֆալտապատ մայթեր, 2066 մետր երկարության ջրահեռացման համակարգ, 7000 մետր արտաքին լուսավորության ցանց, 2500 մետր ոռոգման ջրատար ցանց, 2 խորքային հոր, Գավառ համայնքի բնության ու պատմության հուշարձանների գովազդային լուսանկարներով 1 ավտոսպասարկման կանգառ, 1 մանկական խաղահրապարակ, բարեկարգվել գյուղի կենտրոնական հրապարակը, վերանորոգվել և արդիականացվել թիվ 1 և թիվ 2 դպրոցների մարզադահլիճները։
Գեղամա աշխարհ