Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Գեղարքունիքի մարզում մեկնարկել է  թատերական երկամսյակը 

Գեղարքունիքի մարզի Քավառ քաղաքի Լ․ Քալանթարի անվան պետական թատրոնում  2026 թվականի մարտի ութին կայացած ներկայացմամբ մեկնարկել է  թատերական երկամսյակը, որը   ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի նախաձեռնությամբ և ՀՀ կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի աջակցությամբ արդեն կայանում է  չորրորդ տարին անընդմեջ։ Թատերական երկամսյակի շրջանակներում, նախորդ տարիների պես, մարզ կայցելեն և ներկայացումներով հանդես կգան մայրաքաղաքի և հանրապետության տարբեր մարզերի լավագույն թատերական խմբերը։

Այս տարի թատերական երկամսյակի բացումն իրականացրել է Երևանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմիեդիայի պետական թատրոնը։

Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի կողմից ցերեկույթին հրավիրված էին Արցախյան բոլոր պատերազմներում զոհված և վիրավոր զինծառայողների մայրեր, քույրեր, կանայք, ընտանիքի անդամներ, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի և մարզի համայնքապետարանների, դրանց ենթակայությամբ գործող կրթամշակութային հաստատությունների, բուժհիմնարկների ներկայացուցիչներ, ուսանողներ, անհատ քաղաքացիներ։

Կանանց տոնի առթիվ ներկաներին շնորհավորել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, ով իր խոսքում նաև կարևորել է մշակույթի ապակենտրոնացմանն ուղղված ՀՀ կառավարության առանցքային ծրագրի գաղափարը։

Ցերեկույթի ընթացքում Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի կողմից Պարոնյանի անվան թատրոնին հանձնվել է շնորհակալագիր, իսկ թատրոնի հանդիսատեսներիին՝ ծաղիկներ։

Այնուհետև Երևանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասանների ուժերով բեմադրվել է Թամար Հովհաննիսյանի «Վերջին կանգառ» ներկայացումը։

Հասմիկ Շահբազյան

6 դիտում