
Սևանի համայքնապետարանը, համայնքի ղեկավար սարգիս Մուրադյանի անմիջական նախաձեռնությամբ, տոնական անակնկալ է մատուցել համայնքի կին աշխատակիցներին։
Ինչպես տեղեկացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, մարտի իննի առավոտյան համայնքապետարանը, չխախտելով արդեն ձևավորված ավանդույթը, պատրաստել էր սպասված քաղցր ու հաճելի անակնկալ Սևան համայնքի միջին մասնագիտական, հանրակրթական, նախադպրոցական, արտադպրոցական, մշակութային, առողջապահական հաստատությունների և կազմակերպությունների, Սևանի համայնքապետարանի և բնակավայրերի աշխատակազմերի, համայնքում գործող հիմնարկների, կազմակերպությունների, ընկերությունների, կառույցների, մասնաճյուղերի աշխատակից կանանց և աղջիկների համար։ Սևանի համայնքապետարանի ներկայացուցիչները, բնակավայրերի վարչական ղեկավարները այցելել են յոթ տասնյակից ավել հաստատություններ և կազմակերպություններ` տոնական անակնկալի հետ փոխանցելով Սևան համայնքի ղեկավարի շնորհավորանք-ուղերձը։
«Սևան համայնքում ջերմ ու «քաղցր» շնորհավորանքները՝ տորթերի ու շամպայնի տեսքով, ու համայնքի ղեկավարի շնորհավորական ուղերձը գտել են իրենց հասցեատերերին՝ աշխատանքային առավոտը դարձնելով տոնական և տարբերվող:
Տոնական անակնկալն սպասված էր, որի մասին բարձրաձայնեցին կանայք` իրենց շնորհակալությունը հայտնելով Սևանի համայնքապետարանի աշխատակազմին ու համայնքի ղեկավարին»,-ներկայացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից:
Գեղամա աշխարհ