
Գեղարքունիքի մարզի Գավառ համնայնքի Գանձակ գյուղի մշակույթի տան «Նկարչություն» և «Դեկորատիվ կիրառական արվեստ» խմբակների սաների աշխատանքները ներկայացվել են «ՅՈՒՆԻՎԵՐՍ ԱՐՏ» միջազգային մրցույթ-փառատոնում ու արժանացել մրցանակների։
Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, աշխատանքները ցուցադրվել են Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնում, իսկ «Հայ- ռուսական» համալսարանի դահլիճում տեղի է ունեցել մրցանակաբաշխությունը։
Գանձակի մշակույթի տան սաներից Ալիտա Գևորգյանի , Խաչիկ Հարությունյանի և Անգելինա Կարեյանի աշխատաքնները արժանացել են 1-ին , Գագիկ Մկրտչյանի, Մարկ Դանիելյանի աշխատանքները՝ 2-րդ, Կարինա Գևորգյանի, Նարե Պողոսյանի, Մանե Մանուկյանի, Ալիտա Մարգարյանի, Անահիտ Հովհաննիսյանի, Անի Մարտոյանի, Յուրա Մարտիրոսյանի, Լևոն Թաթոսյանի աշխատանքները՝ 3-րդ կարգի մրցանակների։
Խմբակների ղեկավարներն են Անժելա Ալոյանը և Լիանա Թաթոսյանը։
Գեղամա աշխարհ