Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Վարդենիս համայնքում անցկացվել է «Գեղարքունյաց ձմեռ-2026» մարզամշակութային միջոցառումը

Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում անցկացվել է  «Գեղարքունյաց ձմեռ-2026»  մարզամշակույթային միջոցառումը՝ «Լինենք առողջ» խորագրով։

Ինչպես  տեղեկացրին Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմից, միջոցառմանը ներկա են եղել  Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը, համայնքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչներ,  բնակավայրերի վարչական ղեկավարները և բազմաթիվ բնակիչներ, Վարդենիսի հանարակրթական դպրոցների, թիվ 1 քաղաքային մարզադպրոցի,  Ռաֆիկ Եսայանի անվան մարզադպրոցի, շախմատի ակադեմիայի սաները և մարզասերները։ Մարզամշակութային օրվա մեկնարկը տրվել է Վարդենիսի շախմատի ակադեմիայում, որտեղ համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը ողջունել է  շախմատիստներին և կատարել առաջին խորհրդանշական քայլը։

Այնուհետ Վարդենիսի Ռաֆիկ Եսայանի անվան մարզադպրոցի մարզադաշտում բազմամարդ միջոցառումը սկսվել է Վարդենիսի թիվ 1 ՄԵԴ-ի երգչախմբի կողմից Հայաստանի Հանրապետության օրհներգի կենդանի կատարմամբ, բարձրացվել է  Հայաստանի Հանրապետության պետական դրոշը։ Ողջույնի խոսքով հանդես է եկել  Համայնքի ղեկավարը։ Մասնակիցներն իրենց ուժերն են չափել  շախմատ, կշռաքարերի բարձրացում, պարկացատկ, պարանի ձգում,  մինի ֆուտբոլ, ազգային կոխ,ձնագնդիով կամ թենիսի գնդակով  հարված նշանակետին մարձախաղաձևերում։

1-ին, 2-րդ, 3-րդ տեղ գրաված մասնակիցները պարգևատրվել են  Վարդենիս համայնքի ղեկավարի կողմից պատվոգրերով և գեղեցիկ հուշանվերներով, իսկ թիմային մարզախաղերում 1-ին տեղ գրաված թիմերը ստացել են  գավաթներ։

Միջոցառման ավարտին մարզադպրոցների տնօրեններ Դավթյան Վարդանը և Արսեն Մաթևոսյանը համայնքի ղեկավարի կողմից պարգևատրվել են  շնորհակալագրերով և հուշանվերներով։

Գեղամա աշխարհ

 

0 դիտում