
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն այցելել է Գեղարքունիքի մարզային գրադարան՝ աշխատակազմին փոխանցելով գրքերի փոքրիկ կապոց՝ իր համեստ ներդրումն ունենալով գրադարանային ֆոնդի համալրման գործում։
Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչությունից, այցի ընթացքում մարզպետը շփվել է գրադարանի աշխատակիցների և ընթերցասեր երիտասարդների հետ, հետաքրքրվել նրանց նախասիրություններով, ընթերցած գրքերի ցանկով։ Այնուհետ գրադարանի տնօրեն Մարիամ Համբարձումյանը մարզպետին է ներկայացրել այս տարվա ընթացքում իրականացված միջոցառումների ցանկը, ապագա միջոցառումների բովանդակությունն ու ժամանակացույցը, ինչպես նաև՝ աշխատանքային պայմանների բարելավման հետ կապված առաջնահերթ խնդիրները, որոնք հիմնականում առնչվում են շենքային տարածքի ավելացմանը։
Կարեն Սարգսյանը, կարևորելով մարզային գրադարանի դերը գրական-մշակութային արժեքների պաշտպանության ու զարգացման գործում, նշեց, որ համատեղ ու համագործակցված քայլերով Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմը իր հնարավորության սահմաններում կփորձի հասնել գրադարանում առկա խնդիրների կարգավորմանը։
Գեղամա աշխարհ