Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Սիրելի ընթերցող, «Գեղամա աշխարհ» թերթն
իր հիմնադրման պահից՝ 1996 թվականից ի վեր,
ստանձնել է Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի կենսագրի բարդ,
բայց պատվաբեր առաքելությունը

Տարբերակիչ նշան
Տեղական նորություններ
Մեր թղթակիցները պատմում են առաջին ձեռքից։
Տարբերակիչ նշան
Հատուկ ռեպորտաժներ
Մշակույթ, կրթություն, գյուղատնտեսություն՝ ամեն ինչ մեր էջերում։
Տարբերակիչ նշան
Հասանելի բոլորին
Թերթը հասնում է մարզի բոլոր համայնքներին։

Սիրելի ընթերցող

«Գեղամա աշխարհ» թերթն իր հիմնադրման պահից՝ 1996 թվականից ի վեր, ստանձնել է Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի կենսագրի բարդ, բայց պատվաբեր առաքելությունը։ Թերթի էջերում մշտապես ներկայացվում են Գեղարքունիքի մարզի կենսագործունեության հետ կապված օրախնդիր հարցերը, հայրենակերտման անշեղ ընթացքը, պատմամշակութային, ճանաչողական, գիտական, գրական, հասարակական, քաղաքական, այլ թեմաներին առնչվող հրապարակումներ։

«Գեղամա աշխարհ» թերթի էլեկտրոնային կայքէջի գործարկմամբ մենք նպատակ ունենք՝ ոչ միայն պահպանել նրա տպագիր տարբերակը, այլ նաեւ հնարավորինս ընդլայնել մեր լսարանը՝ Գեղարքունիքի մարզի կենսագործունեությանն ու պատմամշակութային ժառանգությանն առնչվող բազմաբովանդակ հրապարակումները հասանելի եւ ճանաչելի դարձնելով Հայաստանում ու նրա սահմաններից դուրս բնակվող մեր բոլոր հայրենակիցներին։

Բարի երթ ու կանաչ ճանապարհ քեզ, «Գեղամա աշխարհ» թերթի կայքէջ

Տնօրեն եւ գլխավոր խմբագիր՝ Խոսրով Խլղաթյան

Համայնքներ

Գավառ համայնք

Գավառ համայնք

Գեղարքունիքի մարզի վարչական կենտրոնը՝ պատմությամբ, մշակույթով և համալսարանով հարստացած համայնք։

Մանրամասն
Մարտունի համայնք

Մարտունի համայնք

Համայնք Սևանա լճի ափին՝ գյուղատնտեսությամբ և պատմամշակութային արժեքներով հայտնի։

Մանրամասն
Վարդենիս համայնք

Վարդենիս համայնք

Բնության գրկում՝ պատմական վանքերով և լեռնային համայնքների շնչով հարուստ տարածք։

Մանրամասն
Սևան համայնք

Սևան համայնք

Սևանա լճի հարակից զբոսաշրջային կենտրոն՝ զարգացող ենթակառուցվածքներով։

Մանրամասն
Չամբարակ համայնք

Ճամբարակ համայնք

Համայնք՝ գեղատեսիլ բնությամբ և գյուղական ավանդույթներով՝ Գեղարքունիքի արևելյան հատվածում։

Մանրամասն

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մշակույթ


Փոքր Մասրիկի դպրոցականների պարային հաջողությունները

Օրերս Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանի անմիջական աջակցությամբ Վարդենիս համայնքի Փոքր Մասրիկ բնակավայրի զոհված զինծառայողների շնորհալի երեխաները մասնակցեցին Մեղրի համայնքում կայացած սպորտային պարահանդեսային պարերի անդրանիկ մրցույթին` պարուսույց Մարիամ Ստեփանյանի գլխավորությամբ։ Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմի տեղեկացմամբ՝ փոքրմասրիկցի երեխաները նվաճել են  մրցույթի 2-րդ, 3-րդ, 4-րդ և 5-րդ տեղերը՝ հաճելի տպավորություն թողնելով ժյուրիի անդամների ու հանդիսատեսների մոտ։ Գեղամա աշխարհ

Գավառի  արվեստի դպրոցի պարարվեստի բաժնի սաները դարձել են  հանրապետական մրցույթ-փառատոնի հաղթողներ  

Գավառի Հայրապետ Խաչատրյանի անվան արվեստի դպրոցի պարարվեստի բաժնի ուսուցիչ  Մարիամ Խաչատրյանի սաները մասնակցել են «Թոմ Արտ Պրոդաքշըն»-ի կողմից կազմակերպված մրցույթ-փառատոնին և արժանացել պատվավոր առաջին մրցանակի։ Գավառի համայնքապետարանի աշխատակազմի տեղեռկացմամբ՝ մրցույթին դպրոցի պարարվեստի բաժնի չորս խմբերը և մենապարուհի Միլենա Բարսեղյանը հանդես են եկել մենապարով։ Միլենա Բարսեղյանը հանդես է եկել  «Էսմերալդա» բալետից մի հատվածի մենապարով,  իսկ մյուս […]

Գավառի դպրոցականները մրցանակներ են շահել «Հայրենիքը, արվեստն ու ես» հանրապետական ստուգատեսում  

                                 Գավառ համայնքապետարանի ենթակայությամբ գործող մշակութային ՀՈԱԿ-ների սաները վերջերս մասնակցել են «Հայրենիքն, արվեստն ու ես» հանրապետական մրցույթ- ստուգատեսին և տարբեր անվանակարգերում զբաղեցրել մրցանակային տեղեր։ Գավառի համայնքապետարանի աշխատակազմի տեղեկացմամբ՝ Գավառի Հենրիկ Թալալյանի անվան երաժշտական դպրոցի պկուի եւ դաշնամուրի բաժնի սաներ Արմեն […]

Խաչաղբյուրի միջնակարգ դպրոցում անցկավեց «Ոսկե աշուն» խորագիրը կրող դպրոցական փառատոնը  

Նոյեմբերի 11-ին Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Խաչաղբյուր գյուղում անցկացվեց «Ոսկե աշուն» խորագիրը կրող դպրոցական փառատոնը, որը կազմակերպել էր դպրոցի վարչական համակարգող Հերմինե Պետրոսյանը՝ դպրոցի տնօրեն Նաիրա Սարգսյանի, ուսուցիչների եւ աշակերտների հետ համատեղ։ Օրհնության կարգ կատարեց Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի Վարդենիսի տարածաշրջանի հոգեւոր հովիվ Տեր Հարություն քահանա Հունանյանը։ Տոնական տաղավարները լցվել էին երգով, պարով և […]

Գավառ համայնքում գեղանկարչական սիմպոզիում է անցկացվում

                                      Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքում մի քանի օր է, ինչ մեկնարկել և ընթանում է գեղանկարչական սիմպոզիում՝ Գավառի Գեղարվեստի դպրոցի նախաձեռնությամբ ու Գավառի համայնքապետարանի կողմից տրամադրված ֆինանսական միջոցներով։ Գավառի Գեղարվեստի դպրոցի տնօրեն Հասմիկ Թամամավեյանի տեղեկացմաբ՝ գեղանկարչական սիմպոզիումին հրավիրվել […]

Քանագեղ հնավայրի գաղտնիքները

ՔԱՆԱԳԵՂ ՀՆԱՎԱՅՐԻ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ Քանագեղ հնավայրը տարածվում է Սեւանա լճի արևմտյան ափին, Սեւան-Գավառ-Մարտունի մայրուղու արեւելյան ու արեւմտյան կողմերում, Գավառ քաղաքից մոտ 12 կիլոմետր դեպի հարավ-արեւելք, Գեղարքունիք և Կարմիրգյուղ համայնքների վարչական տարածքների սահմանաբաժանի վրա։ Դժվար է հստակեցնել, թե ժամանակին որքան տարածք է զբաղեցել այս հնավայրը, քանի որ 1980-ական թթ. այստեղ կառուցված Գավառ-Մարտունի ավտոմայրուղին երկու մասի է բաժանել […]

ՄԱՆԿԱՍԱՐ ԳՅՈՒՂՈՒՄ ՍՏԵՂԾՎԱԾ ՁԵՌԱԳԻՐ ՄԱՏՅԱՆԻ ՄԱՍԻՆ

Վաղարշակերտ կամ Ալաշկերտ աշխարհի Մանկասար գյուղի պատմությունը ծագում է հազարամյակների խորքից: Հայկականությամբ շնչող գյուղում դարեդար զարգացել են երկրագործությունն ու անասնապահությունը, մշակույթն ու արհեստները: Ինչպես վկայում են պատմագիական աղբյուրները, Մանկասարում գործել է Սուրբ Հարություն եկեղեցին եւ նրան կից վարժարանը: Հայ մատենագրության մեջ այն հիշատակվում է նաեւ որպես գրչության կենտրոն, որտեղ ստեղծվել է ձեռագիր մատյան: Այս մասին […]

ԱՅՐՔԻ ՊԱՏՄԱՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ՀՐԱՇԱԼԻՔՆԵՐԸ

Այրքը թանկագին, սրբացած հայրենիք է՝ հայկականության իր զորեղ դիմագծով, պատմամշակութային հուշարձանների անգնահատելի գանձարանով, ձեռակերտ կոթողների ինքնատիպությամբ, բնական ամրությամբ, հայրենակերտման հզոր կանչով, որն ամբողջացնում է հայոց անցյալի փառքը, ներկայի մաքառումն ու ապագայի ազգային բաղձանքը։

Մարզային լրահոս


2018-2025 թվականներին Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Երանոս գյուղում սոցիալ-տնտեսական ու կենսական նշանակության 31 ծրագիր է իրականացվել

2018-2025 թվականների ընթացքում Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Երանոս գյուղում սոցիալ-տնտեսական ու կենսական  նշանակության 31 ծրագիր է իրականացվել, որի արդյունքում պետական ու համայնքային բյուջեներից ներդրվել է 1 միլիարդ 16 միլիոն 574 հազար դրամ։ Երանոսի վարչական ղեկավար Սաշա Բավեյանի տեղեկացմամբ՝ իրականացված աշխատանքի արդյունքում  կապիտալ նորոգման է ենթարկվել մանկապարտեզի շենքը, հիմնանորոգվել 6  կիլոմետր 400 մետր երկարության 31 հազար […]

Վարդենյաց լեռնանցքը բոլոր տրանսպորտային միջոցների համար  բաց է 

Շուրջ երեքօրյա ջանքերից հետո Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի անցանելիությունն ապահովվել է տրանսպորտային բոլոր միջոցների համար։ Ինչպես  տեղեկացրեց ճանապարհի սպասարկումն իրականացնող «Շանթ-Սեյրան» ՍՊԸ տնօրեն Արմեն Ղուկասյանը, ճանապարհի անցանելիությունը Վարդենյաց լեռնանցքում  հաջողվել է ապահովել փետրվարի 16-ի երեկոյան ժամերից։ «Վարդենյաց լեռնանցքը փակ էր մնում սաստիկ բքերի, ցածր տեսանելության ու ձյան կուտակումների պատճառով։ Ի դեպ, որոշ տեղերում կուտակված ձյան բարձրությունը գերազանցում […]

Սևանի բժշկական կենտրոնում  բացվեց համակարգչային շերտագրման կաբինետ  

Սևանի բժշկական կենտրոնում բացվել է համակարգչային շերտագրության կաբինետ։ Սևանի բժշկական կենտրոնի տնօրեն Արամ Նիկողոսյանի տեղեկացմամբ՝  համակարգչային շերտագրության ծառայության ստեղծումը կարևոր քայլ է տարածաշրջանում ժամանակակից և հասանելի ախտորոշման ապահովման ուղղությամբ։ Համակարգչային շերտագրման  սարքը ձեռք է բերվել  ՀՀ կառավարության միջոցներով։ Համակարչային շերտագրման կաբինետի բացման արարողությանը մասնակցել են ՀՀ  առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, փոխնախարարներ Լևոն Հակոբյանը և Արմեն […]

«Գեղամա աշխարհ» շաբաթաթերթ

Հիմնադրված՝ 1996 թվականին, Գավառում։

Տարբեր տարիներին խմբագիրներ են եղել Յուրի Խաչատրյանը, Նաիրի Օհանյանը, իսկ 2008-ից՝ Խոսրով Խլղաթյանը։

Թերթը հետևում է մարզում տեղի ունեցող իրադարձություններին՝ լուսաբանելով հասարակական, կրթական, մշակութային ու բնապահպանական ոլորտները։

Հատուկ ուշադրություն է դարձվում Սևանա լճին, Արցախյան ազատամարտին ու մարզի մշակութային արժեքներին։

Բացի նորություններից, հրապարակվում են նաև գեղարվեստական և պատմագիտական հոդվածներ՝ նպաստելով ազգային ինքնության պահպանմանը։

ՕՐԱՑՈՒՅՑ

Փետրվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728