
Շուրջ երեքօրյա ջանքերից հետո Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի անցանելիությունն ապահովվել է տրանսպորտային բոլոր միջոցների համար։
Ինչպես տեղեկացրեց ճանապարհի սպասարկումն իրականացնող «Շանթ-Սեյրան» ՍՊԸ տնօրեն Արմեն Ղուկասյանը, ճանապարհի անցանելիությունը Վարդենյաց լեռնանցքում հաջողվել է ապահովել փետրվարի 16-ի երեկոյան ժամերից։ «Վարդենյաց լեռնանցքը փակ էր մնում սաստիկ բքերի, ցածր տեսանելության ու ձյան կուտակումների պատճառով։ Ի դեպ, որոշ տեղերում կուտակված ձյան բարձրությունը գերազանցում էր երկու մետրը։ Ձյան կուտակումները քիչ չէին նաև Մադինա-Վերին Գետաշեն ճանապարհին, որի մաքրման համար ևս օրեր շարունակ ջանքեր են գործադրվել»,-ներկայացրեց Արմեն Ղուկասյանը։
Գեղամա աշխարհ