Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն խաչատրյանը խրախուսել է Վարդենիսի ավագ դպրոցի վաստակաշատ  մանկավարժներին

 

Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը խրախուսել է  Վարդենիսի Հ.Համբարձումյանի անվան ավագ դպրոցի երկարամյա ու վաստակաշատ  մանկավարժներ  Ոսկան Ոսկանյանին, Անահիտ Մադոյանին, Ժասմեն Միդոյանին, Սվետլանա Մերգերյանին, Գայանե Եղիկյանին, Արմինե Ալեյանին, Հերմինե Մելքոնյանին, Էմիլյա Ենգոյանին և Աստղիկ Սաֆարյանին։

Ինչպես  տեղեկացրին Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմից, Վարդենիս համայնքի ղեկավարի աշխատասենյակում հրավիրված հանդիպման ընթացքում  Ահարոն Խաչատրյանն  արժևորել է  մանկավարժների կատարած  սրտացավ և աշակերտակենտրոն աշխատանքը, բարձր գնահատել նրանց մասնագիտական պատրաստվածությունն ու նվիրվածությունը՝ ընդգծելով, որ կրթության ոլորտում արձանագրվող յուրաքանչյուր հաջողություն համայնքի զարգացման կարևոր նախադրյալ է։  Այնուհետև համայնքի ղեկավարը հուշանվերներ և շնորհակալագրեր է  հանձնել մանկավարժներին՝ կրթության բնագավառում ցուցաբերած բարեխիղճ, արդյունավետ աշխատանքի, ինչպես նաև սերունդների կրթության և դաստիարակության գործում ունեցած նշանակալի ավանդի համար։

«Տևական տարիների ձեր վաստակն անուրանալի է, անգնահատելի։ Ուրախալին այն է, որ այսօր էլ դուք շարունակում եք նույն եռանդով կրթել ու դաստիարակել մեր երեխաներին, որոնցից յուրաքանչյուրը կյանք է մտնում որպես գիտակ ու կայացած մարդ, որպես Հայաստանի Հանրապետության նվիրյալ, կիրթ ու դաստիարակված քաղաքացի։ Այս խրախուսանքն ընդունեք որպես երախտագիտության նշանէ ձեր կատարած հայրենանվեր, անգնահատելի աշխատանքի դիմաց»,-պարգևները հանձնելիս նշել է Ահարոն Խաչատրյանը։

Գեղամա աշխարհ

5 դիտում