Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Վերանորոգվել է Լճափի միջնակարգ դպրոցի մարզադահլիճը

Պետբյուջեի միջոցների հաշվին ավարտվել են Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Լճափ գյուղի  միջնակարգ դպրոցի մարզադահլիճի վերանորոգման աշխատանքները, որոնց մեկնարկը տրվել էր 2025 թվականի հունիս ամսից։

Լճափի միջնակարգ դպրոցի տնօրեն Անահիտ Մովսիսյանի տեղեկացմամբ՝ վերանորոգման աշխատանքների պայմանագրային արժեքը կազմել է 17 միլիոն 219 հազար դրամ։ Շինարարական աշխատանքների արդյունքում վերանորոգվել են մարզադահլիճի հատակը, սանհանգույցները, հանդերձարանները, միջանցքը, դռներն ու պատուհանները, իրականացվել ներքին հարդարման աշխատանքներ։ Ծրագրի երկրորդ փուլով նախատեսվում է  ջեռուցման համակարգի անցկացում ու մարզագույքի ձեռքբերում։

Ծրագրի իրականացման շնորհիվ Լճափի միջնակարգ դպրոցի աշակերտներն արդեն ֆիզկուլտուրայի դասերն անցկացնում են միանգամայն բարվոք ու ժամանակակից պայմաններում։

Գեղամա աշխարհ

6 դիտում