Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Սիրելի ընթերցող, «Գեղամա աշխարհ» թերթն
իր հիմնադրման պահից՝ 1996 թվականից ի վեր,
ստանձնել է Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի կենսագրի բարդ,
բայց պատվաբեր առաքելությունը

Տարբերակիչ նշան
Տեղական նորություններ
Մեր թղթակիցները պատմում են առաջին ձեռքից։
Տարբերակիչ նշան
Հատուկ ռեպորտաժներ
Մշակույթ, կրթություն, գյուղատնտեսություն՝ ամեն ինչ մեր էջերում։
Տարբերակիչ նշան
Հասանելի բոլորին
Թերթը հասնում է մարզի բոլոր համայնքներին։

Սիրելի ընթերցող

«Գեղամա աշխարհ» թերթն իր հիմնադրման պահից՝ 1996 թվականից ի վեր, ստանձնել է Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի կենսագրի բարդ, բայց պատվաբեր առաքելությունը։ Թերթի էջերում մշտապես ներկայացվում են Գեղարքունիքի մարզի կենսագործունեության հետ կապված օրախնդիր հարցերը, հայրենակերտման անշեղ ընթացքը, պատմամշակութային, ճանաչողական, գիտական, գրական, հասարակական, քաղաքական, այլ թեմաներին առնչվող հրապարակումներ։

«Գեղամա աշխարհ» թերթի էլեկտրոնային կայքէջի գործարկմամբ մենք նպատակ ունենք՝ ոչ միայն պահպանել նրա տպագիր տարբերակը, այլ նաեւ հնարավորինս ընդլայնել մեր լսարանը՝ Գեղարքունիքի մարզի կենսագործունեությանն ու պատմամշակութային ժառանգությանն առնչվող բազմաբովանդակ հրապարակումները հասանելի եւ ճանաչելի դարձնելով Հայաստանում ու նրա սահմաններից դուրս բնակվող մեր բոլոր հայրենակիցներին։

Բարի երթ ու կանաչ ճանապարհ քեզ, «Գեղամա աշխարհ» թերթի կայքէջ

Տնօրեն եւ գլխավոր խմբագիր՝ Խոսրով Խլղաթյան

Համայնքներ

Գավառ համայնք

Գավառ համայնք

Գեղարքունիքի մարզի վարչական կենտրոնը՝ պատմությամբ, մշակույթով և համալսարանով հարստացած համայնք։

Մանրամասն
Մարտունի համայնք

Մարտունի համայնք

Համայնք Սևանա լճի ափին՝ գյուղատնտեսությամբ և պատմամշակութային արժեքներով հայտնի։

Մանրամասն
Վարդենիս համայնք

Վարդենիս համայնք

Բնության գրկում՝ պատմական վանքերով և լեռնային համայնքների շնչով հարուստ տարածք։

Մանրամասն
Սևան համայնք

Սևան համայնք

Սևանա լճի հարակից զբոսաշրջային կենտրոն՝ զարգացող ենթակառուցվածքներով։

Մանրամասն
Չամբարակ համայնք

Ճամբարակ համայնք

Համայնք՝ գեղատեսիլ բնությամբ և գյուղական ավանդույթներով՝ Գեղարքունիքի արևելյան հատվածում։

Մանրամասն

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մշակույթ


Գավառի գեղարվեստի դպրոցի սաները  մրցանակներ են նվաճել «Գլոբալ արվեստ» հանրապետական  փառատոնում  

Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի արվեստի դպրոցի սաները մրցանակներով ենտուն վերադարձել վերջերս Երևանում կայացած «Գլոբալ արվեստ» հանրապետական փառատոնից։ Ինչպես  տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, «Գլոբալ արվեստ» փառատոնի  մրցութային փուլում երեխաները ստեղծագործում են ժյուրիի ներկայացրած թեմաներով, տեղում՝ առանց ծնողների և ուսուցիչների ներկայության, ինչը նպաստում է նրանց ինքնուրույնությանն ու ստեղծագործական ազատությանը։ Գավառի գեղարվեստի դպրոցը ներկայացնող շնորհալի  սաները մրցույթի դահլիճում […]

Գավառի Հենրիկ Թալալյանի անվան երաժշտական դպրոցի սաները մրցանակներ են նվաճել  միջազգային ստուգատեսում

Գավառի Հենրիկ Թալալյանի անվան երաժշտական դպրոցի 25 սաներ հաջողությամբ են մասնակցել  «Մինորա» Գլոբալ Արտ Ֆեստ» միջազգային մրցույթ–փառատոնին՝ հանդես գալով  դաշնամուրային, վոկալ, դուդուկի և քանոնի բաժիններում։ Գավառի համայնքապետարանի աշխատակազմի տեղեկացմամբ՝  արդյունքները եղել են տպավորիչ․ երաժշտական դպրոցի  սաները վերադարձել են մրցանակային տեղերով և դիպլոմներով։ 1-ին մրցանակ են նվաճել  դուդուկի բաժնի սան Հովհաննես Ասլիկյանը, վոկալի բաժնի սան  Հայկ […]

Մարտունու մանկական արվեստի դպրոցի սաները մրցանակներ են նվաճել  հանրապետական ստուգատեսում

      Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի արվեստի դպրոցի սաները մրցանակների են արժանացել վերջերս ավարտված հանրապետական ստուգատեսում։ Ինչպես   տեղեկացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, Մարտունու մանկական արվեստի դպրոցի սաները նոյեմբերի 30-ին Երևանում մասնակցել են  «MINORA Cultural Center»-ի կողմից կազմակերպված «Global International Art Fest» նկարիչների մրցույթին, որի ամփոփիչ արդյունքներով Գոհար Գևորգյանն արժանացել է մրցույթի գլխավոր՝ Գրան պրի մրցանակին։ […]

Մարտունի համայնքի դպրոցական Գրիգոր Մինասյանը Բուլղարիայում կայացած միջազգային ստուգատեսում զբաղեցրել է առաջին հորիզոնականը

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ծովինար գյուղի միջնակարգ դպրոցի իններորդ դասարանի աշակերտ Գրիգոր Մինասյանն առաջին մրցանակով է տուն վերադարձել  Բուլղարիայի Վառնա քաղաքում վերջերս կայացած միջազգային մրցույթ- փառատոնից։ Մարտունու համայքնապետարանի աշխատակազմի տեղեկացմամբ՝  Գրիգոր Մինասյանը  Մարտունի համայնքում գործող «Հակոբ Հակոբյան» վոկալ ստուդիայի սան է։ Նա  առաջին տեղ է զբաղեցրել  «Փոփ վոկալ» անվանակարգում։ Վոկալի ուսուցչուհին է  Արփինե Սարգսյանը։ Միջազգային […]

Փոքր Մասրիկի դպրոցականների պարային հաջողությունները

Օրերս Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանի անմիջական աջակցությամբ Վարդենիս համայնքի Փոքր Մասրիկ բնակավայրի զոհված զինծառայողների շնորհալի երեխաները մասնակցեցին Մեղրի համայնքում կայացած սպորտային պարահանդեսային պարերի անդրանիկ մրցույթին` պարուսույց Մարիամ Ստեփանյանի գլխավորությամբ։ Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմի տեղեկացմամբ՝ փոքրմասրիկցի երեխաները նվաճել են  մրցույթի 2-րդ, 3-րդ, 4-րդ և 5-րդ տեղերը՝ հաճելի տպավորություն թողնելով ժյուրիի անդամների ու հանդիսատեսների մոտ։ Գեղամա աշխարհ

Գավառի  արվեստի դպրոցի պարարվեստի բաժնի սաները դարձել են  հանրապետական մրցույթ-փառատոնի հաղթողներ  

Գավառի Հայրապետ Խաչատրյանի անվան արվեստի դպրոցի պարարվեստի բաժնի ուսուցիչ  Մարիամ Խաչատրյանի սաները մասնակցել են «Թոմ Արտ Պրոդաքշըն»-ի կողմից կազմակերպված մրցույթ-փառատոնին և արժանացել պատվավոր առաջին մրցանակի։ Գավառի համայնքապետարանի աշխատակազմի տեղեռկացմամբ՝ մրցույթին դպրոցի պարարվեստի բաժնի չորս խմբերը և մենապարուհի Միլենա Բարսեղյանը հանդես են եկել մենապարով։ Միլենա Բարսեղյանը հանդես է եկել  «Էսմերալդա» բալետից մի հատվածի մենապարով,  իսկ մյուս […]

Գավառի դպրոցականները մրցանակներ են շահել «Հայրենիքը, արվեստն ու ես» հանրապետական ստուգատեսում  

                                 Գավառ համայնքապետարանի ենթակայությամբ գործող մշակութային ՀՈԱԿ-ների սաները վերջերս մասնակցել են «Հայրենիքն, արվեստն ու ես» հանրապետական մրցույթ- ստուգատեսին և տարբեր անվանակարգերում զբաղեցրել մրցանակային տեղեր։ Գավառի համայնքապետարանի աշխատակազմի տեղեկացմամբ՝ Գավառի Հենրիկ Թալալյանի անվան երաժշտական դպրոցի պկուի եւ դաշնամուրի բաժնի սաներ Արմեն […]

Խաչաղբյուրի միջնակարգ դպրոցում անցկավեց «Ոսկե աշուն» խորագիրը կրող դպրոցական փառատոնը  

Նոյեմբերի 11-ին Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Խաչաղբյուր գյուղում անցկացվեց «Ոսկե աշուն» խորագիրը կրող դպրոցական փառատոնը, որը կազմակերպել էր դպրոցի վարչական համակարգող Հերմինե Պետրոսյանը՝ դպրոցի տնօրեն Նաիրա Սարգսյանի, ուսուցիչների եւ աշակերտների հետ համատեղ։ Օրհնության կարգ կատարեց Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի Վարդենիսի տարածաշրջանի հոգեւոր հովիվ Տեր Հարություն քահանա Հունանյանը։ Տոնական տաղավարները լցվել էին երգով, պարով և […]

Մարզային լրահոս


Գեղարքունիքի մարզի ճանապարհների հիմնանորոգման նախագծերի ձեռքբերման համար հատկացվել է 32 միլիոն 961 հազար դրամ

ՀՀ կառավարության 2026 թվականի մարտի 5-ի հերթական նիստում որոշում է կայացվել՝ 32 միլիոն 961 հազար դրամ հատկացնել Գեղարքունիքի մարզի որոշ ճանապարհների և տրանսպորտային հանգույցների հիմնանորոգման նախագծերի և փորձաքննության ծառայությունների ձեռքբերման համար։ Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչությունից, 894  հազար դրամ հատկացվել է  Սևան- Շողակաթ-Վարդենիս մայրուղուց Ծափաթաղ գյուղ մտնող  մարզային նշանակության […]

Բերդկունքում 2018-2025 թվականներին սոցիալ-տնտեսական նշանակության 5 ծրագիր է իրականացվել

Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Բերդկունք գյուղում 2018-2025 թվականների ընթացքում սուբվենցիոն ու պետական ծրագրերով սոցիալ -տնտեսական և կենսական նշանակության 5 ծրագիր է իրականացվել, որոնց ուղղությամբ կատարված կապիտալ ներդրումները կազմել են 540 միլիոն 392 հազար դրամ։ Սուբվենցիոն 4 ծրագրերով իրականացվել է 462 միլիոն 892 հազար դրամի աշխատանք, պետական 1 ծրագրով՝ 77 միլիոն 500 հազար դրամի աշխատանք։ Իրականացված […]

Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա մարտի 3-ի համեմատ ցածր է մնում 10 սանտիմետրով

Սևանա լճի մակարդակը 2026 թվականի մարտի 3-ի դրությամբ ծովի մակերևույթից գտնվել է 1900 մետր 26 սանտիմետր բարձրության վրա, ինչը 10 սանտիմետրով ցածր է մնում նախորդ տարվա նույն օրը գրանցված 1900 մետր 36 սանտիմետր նիշից։ Ինչպես  տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչությունից, 2026 թվականի հունվարի 1-ից մինչ մարտի 3-ն ընկած ժամանակահատվածում Արփա-Սևան թունելային ջրատարով […]

«Գեղամա աշխարհ» շաբաթաթերթ

Հիմնադրված՝ 1996 թվականին, Գավառում։

Տարբեր տարիներին խմբագիրներ են եղել Յուրի Խաչատրյանը, Նաիրի Օհանյանը, իսկ 2008-ից՝ Խոսրով Խլղաթյանը։

Թերթը հետևում է մարզում տեղի ունեցող իրադարձություններին՝ լուսաբանելով հասարակական, կրթական, մշակութային ու բնապահպանական ոլորտները։

Հատուկ ուշադրություն է դարձվում Սևանա լճին, Արցախյան ազատամարտին ու մարզի մշակութային արժեքներին։

Բացի նորություններից, հրապարակվում են նաև գեղարվեստական և պատմագիտական հոդվածներ՝ նպաստելով ազգային ինքնության պահպանմանը։

ՕՐԱՑՈՒՅՑ

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031