Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա հունիսի 24-ի համեմատ արդեն բարձրացել է 2 սանտիմետրով 

Սևանա լճի մակարդակը 2026 թվականի հունիսի 24-ի դրությամբ ծովի մակերևույթից գտնվել է 1900 մետր 73 սանտիմետր բարձրության վրա, ինչն արդեն 2 սանտիմտերով գերազանցում է նախորդ տարվա նույն օրում գրանցված նիշը։

ՀՀ ՇՄՆ «հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»ՊՈԱԿ տեղեկագրի տվյալներով՝  2026 թվականի հունվարի սկզբից մինչ հունիսի 24-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լճի մակարդակը բարձրացել է 51 սանտիմետրով։

Նույն ժամանակահատվածում Արփա-Սևան թունելային ջրատարով Սևանա լիճ է տեղափոխվել 125 միլիոն 733 հազար խորանարդ մետր ջուր։

Ոռոգման նպատակներով  Սևանա լճից Հրազդանի հունով ջրառ առայժմ չի իրականացվում։

Գեղամա աշխարհ

2 դիտում