Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Մեկնարկել են Ծովակ-Վարդենիս ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքները

Գեղարքունիքի մարզում ՀՀ ՏԿԵ նախարարության պատվիրատվությամբ արդեն տրվել է Մ-10, Սևան-Մարտունի-Վարդենիս-ՀՀ սահման ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքների մեկնարկը։

Ինչպես   տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչությունից, ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 1 միլիարդ 977 միլիոն դրամ, որն ամբողջությամբ հատկացվում է պետբյուջեի միջոցներից։

Ծրագրով նախատեսված է   է Մ-10, Սևան-Մարտունի-Վարդենիս-ՀՀ սահման ավտոճանապարհի Ծովակ-Վարդենիս 9 կիլոմետր երկարության հատվածի հիմնանորոգում։ Աշխատանքները ներառում են՝ ավտոճանապարհի երթևեկելի մասի հին հիմքի հեռացում ու նոր հիմքի և երկշերտ ասֆալտբետոնյա ծածկի, եզրաքարերի տեղադրում, մայթերի, ջրահեռացման համակարգի կառուցում, գծանշում, կահավորում, այլ աշխատանքներ։

Շինարարությունը նախատեսվում է ավարտել 270 օրվա ընթացքում։

Գեղամա աշխարհ

2 դիտում