Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Գեղարքունիքի մարզում տեղացել է առաջին ձյունը

Գեղարքունիքի մարզում 2026 թվականի նոյեմբերի 8-ի երեկոյան ժամերից սկսված տեղումները թափվել են ձյան տեսքով որոնք շարունակվել են նաև նոյեմբերի 9-ի գիշերային ժամերին։

Ինչպես    տեղեկացրին Գեղարքունիքի մարզի համայնքապետարանների աշխատակազմերից, ձյան շերտը բնակավայրերում կազմել է 3-ից մինչեւ 5 սանտիմետր, լեռնային գոտիներում՝ ավելի քան 10 սանտիմետր։ Տեղացած ձյան ու ցուրտ եղանակ պատճառով  մարզի ճանապարհներին գիշերային ժամերի ընթացքում ձեւավորվել է մերկասառույց, դիտվել է թույլ տեսանելիություն։

Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից ստացված տեղեկատվության համաձայն՝  սպասարկող կազմակերպությունները գիշերային ժամերից իրականացրել են ճանապարհների մաքրման ու մշակման աշխատանքներ՝ անվտանգ ու անխափան երթևեկություն ապահովելու համար։

Գեղամա աշխարհ

59 դիտում