Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Հիմնանորոգվել է Մարտունի քաղաքի Թումանյան փողոցը

Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Թումանյան փողոցում ավարտվել են հիմնանորոգման աշխատանքները, որոնք իրականացվել են ՀՀ կառավարության կողմից 2026 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում։

Ինչպես   տեղեկացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, Թումանյան փողոցի հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 24 միլիոն դրամ, որի 45 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 55 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։

Ծրագրով նախատեսված է ճանապարհի երթևեկելի մասի ասֆալտապատում, 120 մետր երկարությամբ,  միակողմանի սալիկապատ մայթի կառուցում, ջրահեռացման համակարգի տեղադրում։

Շինարարական աշխատաքնները սկսվել են 2026 թվականի հոկտեմբերից ու նոյեմբերի 6-ի դրությամբ գտնվում են ավարտական փուլում։

Առաջիկայում այստեղ կիրականացվեն ճանապարհի կահավորման և գծանշման աշխատանքներ։

Շինարարական աշխատանքներն իրականացրել են «Շանթ-Սեյրան» ՍՊԸ շինարարները։

Գեղամա աշխարհ

53 դիտում