Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ
ԳԵՂԱՄԱ ԱՇԽԱՐՀ

Day: 04.11.2026

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն այց է կատարել Սևան համայնքում վերանորոգվող մանկապարտեզների շինհրապարակներ

Նոյեմբերի 2-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մշտադիտարկում է իրականացրել Սևան համայնքի Ծովագյուղի և Սևան քաղաքի թիվ 3 մանկապարտեզներում, որոնք վերանորոգվում են ՀՀ…

Դիտել ավելին

Գեղարքունիքի մարզի բուժհիմնարկներում  2026 թվականի հոկտեմբերին ծնվել է 122 երեխա

Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում ծնվել է 122 երեխա՝ 73 տղա և 49 աղջիկ։ Ինչպես  տեղեկացրին  Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական…

Դիտել ավելին

Սևան քաղաքի բակային և հանրային տարածքների բարեկարգումը կունենա շարունակություն 2027 թվականին   

Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի բակային և հանրային տարածքների բարեկարգումը կունենա շարունակություն նաև 2027 թվականին։ Ինչպես   տեղեկացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից,    համայնքապետարանն ամիսներ առաջ…

Դիտել ավելին

Սիրելի ընթերցող

«Գեղամա աշխարհ» թերթն իր հիմնադրման պահից՝ 1996 թվականից ի վեր, ստանձնել է Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի կենսագրի բարդ, բայց պատվաբեր առաքելությունը։ Թերթի էջերում մշտապես ներկայացվում են Գեղարքունիքի մարզի կենսագործունեության հետ կապված օրախնդիր հարցերը, հայրենակերտման անշեղ ընթացքը, պատմամշակութային, ճանաչողական, գիտական, գրական, հասարակական, քաղաքական, այլ թեմաներին առնչվող հրապարակումներ։

«Գեղամա աշխարհ» թերթի էլեկտրոնային կայքէջի գործարկմամբ մենք նպատակ ունենք՝ ոչ միայն պահպանել նրա տպագիր տարբերակը, այլ նաեւ հնարավորինս ընդլայնել մեր լսարանը՝ Գեղարքունիքի մարզի կենսագործունեությանն ու պատմամշակութային ժառանգությանն առնչվող բազմաբովանդակ հրապարակումները հասանելի եւ ճանաչելի դարձնելով Հայաստանում ու նրա սահմաններից դուրս բնակվող մեր բոլոր հայրենակիցներին։

Բարի երթ ու կանաչ ճանապարհ քեզ, «Գեղամա աշխարհ» թերթի կայքէջ։

Տնօրեն եւ գլխավոր խմբագիր՝ Խոսրով Խլղաթյան