
Հանրակրթության պետական չափորոշչով ամրագրված կարողունակությունների ձևավորման և միջառարկայական կապերի ամրապնդման նպատակով Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Մ. Բունիաթյանի անվան թիվ 8 միջնակարգ դպրոցի 8-րդ, 9-րդ և 10-րդ դասարանների սովորողները՝ «Մասնագիտական կողմնորոշում» դասընթացի ուսուցիչ Մ. Ղարանլղցյանի և «Անվտանգ կենսագործունեություն» առարկայի ուսուցիչ Հ. Արզումանյանի ուղեկցությամբ, կատարել են ուսումնաճանաչողական այց ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային վարչություն։
Ինչպես տեղեկացրեց Գավառի Մ․ Բունիաթյանի անվան թիվ 8 միջնակարգ դպրոցի տնօրեն Շուշան Խաչատրյանը, այցի հիմնական նպատակն էր՝ սովորողներին ծանոթացնել փրկարարական համակարգի կառուցվածքին, փրկարարի պատասխանատու մասնագիտության առանձնահատկություններին, ինչպես նաև ամրապնդել արտակարգ իրավիճակներում կողմնորոշվելու գործնական հմտությունները։ Հանդիպման ընթացքում փրկարար ծառայության մասնագետներն աշակերտներին մանրամասն ներկայացրել են՝ աղետների տեսակներն ու դրանց առաջացման պատճառները, աղետների ռիսկերի նվազեցման և կանխարգելման մեխանիզմները, արտակարգ իրավիճակներում անվտանգ ու կազմակերպված տարհանման կանոնները։
Այցն անցել է ակտիվ հարցուպատասխանի և քննարկումների մթնոլորտում։
Գեղամա աշխարհ