Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ
ԳԵՂԱՄԱ ԱՇԽԱՐՀ

Day: 10.11.2026

Գեղարքունիքի մարզային գրադարանում անցկացվել է խաչքարերին նվիրված միջոցում

  Գեղարքունիքի Վարդգես Պետրոսյանի անվան մարզային գրադարանում  Գավառի ավագ դպրոցի աշակերտների մասնակցությամբ  կազմակերպվել է  «Հայոց ինքնության լուռ վկաներ» խորագրով միջոցառում՝ նվիրված հայկական…

Դիտել ավելին

Գավառի  պետական համալսարանում անցկացվել են  «Էրազմուսյան օրեր»

Գավառի  պետական համալսարանում օրերս  անցկացվել են  «Էրազմուսյան օրեր»։ Գավառի պետական համալսարանի ուսանողներն ու դասախոսները Եվրոպական Միության «Էրազմուս+» միջազգային ակադեմիական շարժունության ծրագրերի շրջանակում…

Դիտել ավելին

Դդմաշենի գրադարանում անցկացվեց հայ գրին ու գրչությանը նվիրված միջոցառում

Հերթական միջոցառումը Դդմաշեն բնակավայրի գրադարանում կրկին իր շուրջն էր հավաքել գիրքն ու գիրը կարևորող բազմաթիվ ընթերցողների։ Միջոցառումը համընկել էր գրադարանավարի օրվան։ Մի…

Դիտել ավելին

Սիրելի ընթերցող

«Գեղամա աշխարհ» թերթն իր հիմնադրման պահից՝ 1996 թվականից ի վեր, ստանձնել է Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի կենսագրի բարդ, բայց պատվաբեր առաքելությունը։ Թերթի էջերում մշտապես ներկայացվում են Գեղարքունիքի մարզի կենսագործունեության հետ կապված օրախնդիր հարցերը, հայրենակերտման անշեղ ընթացքը, պատմամշակութային, ճանաչողական, գիտական, գրական, հասարակական, քաղաքական, այլ թեմաներին առնչվող հրապարակումներ։

«Գեղամա աշխարհ» թերթի էլեկտրոնային կայքէջի գործարկմամբ մենք նպատակ ունենք՝ ոչ միայն պահպանել նրա տպագիր տարբերակը, այլ նաեւ հնարավորինս ընդլայնել մեր լսարանը՝ Գեղարքունիքի մարզի կենսագործունեությանն ու պատմամշակութային ժառանգությանն առնչվող բազմաբովանդակ հրապարակումները հասանելի եւ ճանաչելի դարձնելով Հայաստանում ու նրա սահմաններից դուրս բնակվող մեր բոլոր հայրենակիցներին։

Բարի երթ ու կանաչ ճանապարհ քեզ, «Գեղամա աշխարհ» թերթի կայքէջ։

Տնօրեն եւ գլխավոր խմբագիր՝ Խոսրով Խլղաթյան