Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ
ԳԵՂԱՄԱ ԱՇԽԱՐՀ

Day: 11.11.2026

Գեղարքունիքում  մեկնարկել են «Դպրոցականների վոլեյբոլի լիգա» մարզական խաղերի համայնքային փուլի մրցումները 

  ՀՀ Վարչապետի հովանու ներքո Գեղարքունիքի մարզում տրվել է  «Դպրոցականների վոլեյբոլի լիգա» մրցումների համայնքային փուլի մեկնարկը։ Ինչպես   տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ԿՄՍ…

Դիտել ավելին

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի պետը հանդիպումներ է ունեցել Գեղարքունիքի մարզի ավագ տարիքի դպրոցականների հետ  

Մասնագիական կողմնորոշման և զինվորական կրթության նկատմամբ հետաքրքրության բարձրացման նպատակով  Երևանի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի պետ, գեներալ-մայոր Արսեն Մանգասարյանը հանդիպումներ է ունեցել…

Դիտել ավելին

Սիրելի ընթերցող

«Գեղամա աշխարհ» թերթն իր հիմնադրման պահից՝ 1996 թվականից ի վեր, ստանձնել է Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի կենսագրի բարդ, բայց պատվաբեր առաքելությունը։ Թերթի էջերում մշտապես ներկայացվում են Գեղարքունիքի մարզի կենսագործունեության հետ կապված օրախնդիր հարցերը, հայրենակերտման անշեղ ընթացքը, պատմամշակութային, ճանաչողական, գիտական, գրական, հասարակական, քաղաքական, այլ թեմաներին առնչվող հրապարակումներ։

«Գեղամա աշխարհ» թերթի էլեկտրոնային կայքէջի գործարկմամբ մենք նպատակ ունենք՝ ոչ միայն պահպանել նրա տպագիր տարբերակը, այլ նաեւ հնարավորինս ընդլայնել մեր լսարանը՝ Գեղարքունիքի մարզի կենսագործունեությանն ու պատմամշակութային ժառանգությանն առնչվող բազմաբովանդակ հրապարակումները հասանելի եւ ճանաչելի դարձնելով Հայաստանում ու նրա սահմաններից դուրս բնակվող մեր բոլոր հայրենակիցներին։

Բարի երթ ու կանաչ ճանապարհ քեզ, «Գեղամա աշխարհ» թերթի կայքէջ։

Տնօրեն եւ գլխավոր խմբագիր՝ Խոսրով Խլղաթյան