ՀՀ ԿԳՄՍՆ «Մարտունու Տ․Աբրահամյանի անվան ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը հայտարարում է մրցույթ՝ դպրոցի ճաշարանի (բուֆետի) տարածքը վարձակալության հանձնելու նպատակով։
- Տարածքի վերաբերյալ տվյալներ.
Գտնվելու վայրը՝ ՀՀ, Գեղարքունիքի մարզ,ք․Մարտունի, Նարեկացի 19փ․ 1-ին հարկ
Մակերեսը՝ 23,6 քմ
Նպատակային նշանակությունը՝ Դպրոցի սովորողների և աշխատակիցների սննդի կազմակերպում (առանց դպրոցական հաստատություններում արգելված սննդատեսակների վաճառքի)
Վարձակալության ժամկետը՝ 5 տարի,
Ամսական վարձավճարը՝ 30․000 /երեսուն հազար/ ՀՀ դրամ (կոմունալ ծախսերի փոխհատուցման կարգը պայմանագրով)։
- Մրցույթին մասնակցելու պայմանները և անհրաժեշտ փաստաթղթերը
Մրցույթին կարող են մասնակցել իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը (ԱՁ), ովքեր սահմանված ժամկետում կներկայացնեն հետևյալ փաստաթղթերը փակ ծրարով՝
- Դիմում՝ ուղղված դպրոցի տնօրենին (նշելով մասնակցի անվանումը, գտնվելու վայրը, հեռախոսահամարը և առաջարկվող ամսական վարձավճարի չափը)։
- Պետական ռեգիստրի գրանցման վկայականի և հարկ վճարողի հաշվառման համարի (ՀՎՀՀ) պատճենները։
- Տնօրենի կամ անհատ ձեռնարկատիրոջ անձնագրի (նույնականացման քարտի) պատճենը։
- Տեղեկանք հարկային պարտավորությունների բացակայության մասին։
- Սննդի կազմակերպման ծրագիր և նախնական ճաշացանկ՝ համապատասխան ՀՀ առողջապահության նախարարության կողմից հաստատված դպրոցական սննդի նորմերին։
- Մրցույթի անցկացման ժամկետները և վայրը
Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ 02 դեկտեմբեր 2026թ․, ժամը՝ 18:00-ն։
Մրցույթի անցկացման օրը և ժամը՝ 05 դեկտեմբեր 2026թ․, ժամը՝ 11:00-ին։
4.Հաղթողի որոշման կարգը
Մրցույթում հաղթող է ճանաչվում այն մասնակիցը,որը մրցութային հանձնաժողովի երզարակացությամբ առաջարկել է լավագույն պայմաններ։
Լրացուցիչ տեղեկությունների և տարածքը նախապես դիտելու համար դիմել՝
ՀՀ ԿԳՄՍՆ «Մարտունու Տ․Աբրահամյանի անվան ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրինություն
Հասցե՝ ք․Մարտունի, Նարեկացի 19փ․
Հեռախոս՝ 094-51-48-47, 093-75-55-21
Էլ. փոստ՝ martuni2@schools.am