
ՀՀ կառավարության 2026 թվականի նոյեմբերի 5-ի հերթական նիստում որոշում է կայացվել՝ 444 միլիոն 268 հազար դրամ հատկացնել Գեղարքունիքի մարզային նշանակության մի քանի ավտոճանապարհների միջին նորոգման աշխատանքների իրականացման համար։
Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից, 188 միլիոն 698 հազար դրամ հատկացվել է Սևան -Վարսեր 3,3 կմ երկարության,
70 միլիոն 170 հազար դրամ՝ /Մ-10/-Զոլաքար 2 կմ երկարության, 77 միլիոն 700 հազար դրամ՝ /Մ-10/ -Ծովինար- 2,4 կմ երկարության, 107 միլիոն 700 հազար դրամ՝ /Մ-10/-Ձորագյուղ 3 կմ երկարության մարզային նշանակության ճանապարհների միջին նորոգման աշխատանքների իրականացման համար։
Նշված բոլոր տեղերում շինարարական աշխատանքներն իրականացվել ու ավարտվել են 2026 թվականի ընթացքում։
Գեղամա աշխարհ