
Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Հացառատ թաղամասում ընթացքի մեջ են գտնվում Գավառագետի հունի մաքրման աշխատանքները։
Ինչպես տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, աշխատանքներն իրականացվում են տեղական բյուջեի միջոցներով, շուրջ 8 միլիոն դրամի հատկացմամբ։ Գավառագետի հունը Հացառատ թաղամասի հատվածում նախատեսվում է մաքրել 1100 մետր երկարությամբ։
Մաքրվում են գետի հունը և հեղեղատարները։ Աշխատանքներն իրականացնում է «ԹԻՎ 28 ՇՄՇ» ԲԲԸ-ն։ Նոյեմբերի 4-ի դրությամբ աշխատանքներն արդեն գտնվում են ավարտական փուլում։ Իրականացված աշխատանքների շնորհիվ գարնանային վարարումների ընթացքում թաղամասի տնտեսությունները զերծ կմնան հեղեղումների վտանգից։
Գեղամա աշխարհ