Սիրելի ընթերցող, «Գեղամա աշխարհ» թերթն
իր հիմնադրման պահից՝ 1996 թվականից ի վեր,
ստանձնել է Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի կենսագրի բարդ,
բայց պատվաբեր առաքելությունը
Մեր թղթակիցները պատմում են առաջին ձեռքից։
Մշակույթ, կրթություն, գյուղատնտեսություն՝ ամեն ինչ մեր էջերում։
Թերթը հասնում է մարզի բոլոր համայնքներին։
Սիրելի ընթերցող
«Գեղամա աշխարհ» թերթն իր հիմնադրման պահից՝ 1996 թվականից ի վեր, ստանձնել է Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի կենսագրի բարդ, բայց պատվաբեր առաքելությունը։ Թերթի էջերում մշտապես ներկայացվում են Գեղարքունիքի մարզի կենսագործունեության հետ կապված օրախնդիր հարցերը, հայրենակերտման անշեղ ընթացքը, պատմամշակութային, ճանաչողական, գիտական, գրական, հասարակական, քաղաքական, այլ թեմաներին առնչվող հրապարակումներ։
«Գեղամա աշխարհ» թերթի էլեկտրոնային կայքէջի գործարկմամբ մենք նպատակ ունենք՝ ոչ միայն պահպանել նրա տպագիր տարբերակը, այլ նաեւ հնարավորինս ընդլայնել մեր լսարանը՝ Գեղարքունիքի մարզի կենսագործունեությանն ու պատմամշակութային ժառանգությանն առնչվող բազմաբովանդակ հրապարակումները հասանելի եւ ճանաչելի դարձնելով Հայաստանում ու նրա սահմաններից դուրս բնակվող մեր բոլոր հայրենակիցներին։
Բարի երթ ու կանաչ ճանապարհ քեզ, «Գեղամա աշխարհ» թերթի կայքէջ
Տնօրեն եւ գլխավոր խմբագիր՝ Խոսրով Խլղաթյան
Համայնքներ
Գավառ համայնք
Գեղարքունիքի մարզի վարչական կենտրոնը՝ պատմությամբ, մշակույթով և համալսարանով հարստացած համայնք։
Մանրամասն
Մարտունի համայնք
Համայնք Սևանա լճի ափին՝ գյուղատնտեսությամբ և պատմամշակութային արժեքներով հայտնի։
Մանրամասն
Վարդենիս համայնք
Բնության գրկում՝ պատմական վանքերով և լեռնային համայնքների շնչով հարուստ տարածք։
Մանրամասն
Ճամբարակ համայնք
Համայնք՝ գեղատեսիլ բնությամբ և գյուղական ավանդույթներով՝ Գեղարքունիքի արևելյան հատվածում։
ՄանրամասնՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Մշակույթ
Գավառի Հենրիկ Թալալյանի անվան երաժշտական դպրոցի սաները մրցանակներ են նվաճել միջազգային ստուգատեսում
Գավառի Հենրիկ Թալալյանի անվան երաժշտական դպրոցի 25 սաներ հաջողությամբ են մասնակցել «Մինորա» Գլոբալ Արտ Ֆեստ» միջազգային մրցույթ–փառատոնին՝ հանդես գալով դաշնամուրային, վոկալ, դուդուկի և քանոնի բաժիններում։ Գավառի համայնքապետարանի աշխատակազմի տեղեկացմամբ՝ արդյունքները եղել են տպավորիչ․ երաժշտական դպրոցի սաները վերադարձել են մրցանակային տեղերով և դիպլոմներով։ 1-ին մրցանակ են նվաճել դուդուկի բաժնի սան Հովհաննես Ասլիկյանը, վոկալի բաժնի սան Հայկ […]
Մարտունու մանկական արվեստի դպրոցի սաները մրցանակներ են նվաճել հանրապետական ստուգատեսում
Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի արվեստի դպրոցի սաները մրցանակների են արժանացել վերջերս ավարտված հանրապետական ստուգատեսում։ Ինչպես տեղեկացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, Մարտունու մանկական արվեստի դպրոցի սաները նոյեմբերի 30-ին Երևանում մասնակցել են «MINORA Cultural Center»-ի կողմից կազմակերպված «Global International Art Fest» նկարիչների մրցույթին, որի ամփոփիչ արդյունքներով Գոհար Գևորգյանն արժանացել է մրցույթի գլխավոր՝ Գրան պրի մրցանակին։ […]
Մարտունի համայնքի դպրոցական Գրիգոր Մինասյանը Բուլղարիայում կայացած միջազգային ստուգատեսում զբաղեցրել է առաջին հորիզոնականը
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ծովինար գյուղի միջնակարգ դպրոցի իններորդ դասարանի աշակերտ Գրիգոր Մինասյանն առաջին մրցանակով է տուն վերադարձել Բուլղարիայի Վառնա քաղաքում վերջերս կայացած միջազգային մրցույթ- փառատոնից։ Մարտունու համայքնապետարանի աշխատակազմի տեղեկացմամբ՝ Գրիգոր Մինասյանը Մարտունի համայնքում գործող «Հակոբ Հակոբյան» վոկալ ստուդիայի սան է։ Նա առաջին տեղ է զբաղեցրել «Փոփ վոկալ» անվանակարգում։ Վոկալի ուսուցչուհին է Արփինե Սարգսյանը։ Միջազգային […]
Փոքր Մասրիկի դպրոցականների պարային հաջողությունները
Օրերս Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանի անմիջական աջակցությամբ Վարդենիս համայնքի Փոքր Մասրիկ բնակավայրի զոհված զինծառայողների շնորհալի երեխաները մասնակցեցին Մեղրի համայնքում կայացած սպորտային պարահանդեսային պարերի անդրանիկ մրցույթին` պարուսույց Մարիամ Ստեփանյանի գլխավորությամբ։ Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմի տեղեկացմամբ՝ փոքրմասրիկցի երեխաները նվաճել են մրցույթի 2-րդ, 3-րդ, 4-րդ և 5-րդ տեղերը՝ հաճելի տպավորություն թողնելով ժյուրիի անդամների ու հանդիսատեսների մոտ։ Գեղամա աշխարհ
Գավառի արվեստի դպրոցի պարարվեստի բաժնի սաները դարձել են հանրապետական մրցույթ-փառատոնի հաղթողներ
Գավառի Հայրապետ Խաչատրյանի անվան արվեստի դպրոցի պարարվեստի բաժնի ուսուցիչ Մարիամ Խաչատրյանի սաները մասնակցել են «Թոմ Արտ Պրոդաքշըն»-ի կողմից կազմակերպված մրցույթ-փառատոնին և արժանացել պատվավոր առաջին մրցանակի։ Գավառի համայնքապետարանի աշխատակազմի տեղեռկացմամբ՝ մրցույթին դպրոցի պարարվեստի բաժնի չորս խմբերը և մենապարուհի Միլենա Բարսեղյանը հանդես են եկել մենապարով։ Միլենա Բարսեղյանը հանդես է եկել «Էսմերալդա» բալետից մի հատվածի մենապարով, իսկ մյուս […]
Գավառի դպրոցականները մրցանակներ են շահել «Հայրենիքը, արվեստն ու ես» հանրապետական ստուգատեսում
Գավառ համայնքապետարանի ենթակայությամբ գործող մշակութային ՀՈԱԿ-ների սաները վերջերս մասնակցել են «Հայրենիքն, արվեստն ու ես» հանրապետական մրցույթ- ստուգատեսին և տարբեր անվանակարգերում զբաղեցրել մրցանակային տեղեր։ Գավառի համայնքապետարանի աշխատակազմի տեղեկացմամբ՝ Գավառի Հենրիկ Թալալյանի անվան երաժշտական դպրոցի պկուի եւ դաշնամուրի բաժնի սաներ Արմեն […]
Խաչաղբյուրի միջնակարգ դպրոցում անցկավեց «Ոսկե աշուն» խորագիրը կրող դպրոցական փառատոնը
Նոյեմբերի 11-ին Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Խաչաղբյուր գյուղում անցկացվեց «Ոսկե աշուն» խորագիրը կրող դպրոցական փառատոնը, որը կազմակերպել էր դպրոցի վարչական համակարգող Հերմինե Պետրոսյանը՝ դպրոցի տնօրեն Նաիրա Սարգսյանի, ուսուցիչների եւ աշակերտների հետ համատեղ։ Օրհնության կարգ կատարեց Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի Վարդենիսի տարածաշրջանի հոգեւոր հովիվ Տեր Հարություն քահանա Հունանյանը։ Տոնական տաղավարները լցվել էին երգով, պարով և […]
Գավառ համայնքում գեղանկարչական սիմպոզիում է անցկացվում
Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքում մի քանի օր է, ինչ մեկնարկել և ընթանում է գեղանկարչական սիմպոզիում՝ Գավառի Գեղարվեստի դպրոցի նախաձեռնությամբ ու Գավառի համայնքապետարանի կողմից տրամադրված ֆինանսական միջոցներով։ Գավառի Գեղարվեստի դպրոցի տնօրեն Հասմիկ Թամամավեյանի տեղեկացմաբ՝ գեղանկարչական սիմպոզիումին հրավիրվել […]
Քանագեղ հնավայրի գաղտնիքները
ՔԱՆԱԳԵՂ ՀՆԱՎԱՅՐԻ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ Քանագեղ հնավայրը տարածվում է Սեւանա լճի արևմտյան ափին, Սեւան-Գավառ-Մարտունի մայրուղու արեւելյան ու արեւմտյան կողմերում, Գավառ քաղաքից մոտ 12 կիլոմետր դեպի հարավ-արեւելք, Գեղարքունիք և Կարմիրգյուղ համայնքների վարչական տարածքների սահմանաբաժանի վրա։ Դժվար է հստակեցնել, թե ժամանակին որքան տարածք է զբաղեցել այս հնավայրը, քանի որ 1980-ական թթ. այստեղ կառուցված Գավառ-Մարտունի ավտոմայրուղին երկու մասի է բաժանել […]
ՄԱՆԿԱՍԱՐ ԳՅՈՒՂՈՒՄ ՍՏԵՂԾՎԱԾ ՁԵՌԱԳԻՐ ՄԱՏՅԱՆԻ ՄԱՍԻՆ
Վաղարշակերտ կամ Ալաշկերտ աշխարհի Մանկասար գյուղի պատմությունը ծագում է հազարամյակների խորքից: Հայկականությամբ շնչող գյուղում դարեդար զարգացել են երկրագործությունն ու անասնապահությունը, մշակույթն ու արհեստները: Ինչպես վկայում են պատմագիական աղբյուրները, Մանկասարում գործել է Սուրբ Հարություն եկեղեցին եւ նրան կից վարժարանը: Հայ մատենագրության մեջ այն հիշատակվում է նաեւ որպես գրչության կենտրոն, որտեղ ստեղծվել է ձեռագիր մատյան: Այս մասին […]
ԱՅՐՔԻ ՊԱՏՄԱՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ՀՐԱՇԱԼԻՔՆԵՐԸ
Այրքը թանկագին, սրբացած հայրենիք է՝ հայկականության իր զորեղ դիմագծով, պատմամշակութային հուշարձանների անգնահատելի գանձարանով, ձեռակերտ կոթողների ինքնատիպությամբ, բնական ամրությամբ, հայրենակերտման հզոր կանչով, որն ամբողջացնում է հայոց անցյալի փառքը, ներկայի մաքառումն ու ապագայի ազգային բաղձանքը։
Վարդաձորի միջնակարգ դպրոցի շենքը վերանորոգվում է
Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանի, Վարդաձորի վարչական ղեկավար Մաքսիմ Ավետիսյանի, ինչպես նաև մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի քաղաքաշինության ոլորտի պատասխանատուներըի ուղեկցությամբ շինհրապարակ է այցելել Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։ Ծրագիրը իրականացվում է ՀՀ կառավարության «300 դպրոց, 500 մանկապարտեզ» պետական ծրագրի շրջանակում՝ պետական բյուջեի միջոցներով։ Վերանորոգման պայմանագրային արժեքը՝ 202 մլն դրամ։ Աշխատանքների շրջանակում նախատեսվում է՝ Տանիքի մասնակի նորոգում […]
Մարզային լրահոս
Կամրացվի և կկառուցապատվի Գավառագետի հունը
ՀՀ կառավարության կողմից տրամադրված միջոցների հաշվին 2026 թվականից Գավառ համայնքի բնակավայրերով հոսող Գավառագետի հունը կամրացվի և կկառուցապատվի։ Գեղարքունիքի մարզպետի և Գավառի համայնքապետարանի աշխատակազմերի հավաստամամբ՝ այդ նպատակով ՀՀ կառավարությունն արդեն հատկացրել է 464 միլիոն 964 հազար դրամ։ «Գավառագետի՝ բնակավայրերով հոսող որոշ հատվածներում դժվար է զանազանել, թե որն է հունը, որը՝ ափը։ Խոտով, թփերով, տեղ-տեղ էլ անգամ […]
Վերանորոգվել և կահավորվել է Գեղարքունիքի երկրագիտական թանգարանի հնագիտության սենյակը
ՀՀ ԿԳՄՍ նախարարության դրամաշնորհային ծրագրով և Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի աջակցությամբ Վերանորոգվել և կահավորվել է Գեղարքունիքի երկրագիտական թանգարանի հնագիտության սենյակը։ Գեղարքունիքի երկրագիտական թանգարանի տնօրեն Մարիաննա Մուսոյանի տեղեկացմամբ՝ վերանորոգումից և կահավորումից հետո արդեն այլ տեսքով է ներկայանում հնագիտության սենյակը: Հազարամյակների պատմություն ունեցող խեցեղենը ցուցադրվում է պատշաճ կերպով: Այս սենյակն առավել գրավիչ է դարձել նոր ցուցափեղկերի և հատուկ […]
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ծրագրերը Գեղարքունիքի մարզում կշարունակվեն նաև 2026 թվականի ընթացքում
Գեղարքունիքի մարզի սահմանամերձ բնակավայրերում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ծրագրերը կշարունակվեն նաև 2026 թվականի ընթացքում։ Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից, դեկտեմբերի 12-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի քաղաքական և գործառնական խորհրդական Ավետիք Փաշայանին։ Հանդիպման ընթացքում Ավետիք Փաշայանը ներկայացրել է Գեղարքունիքում ԿԽՄԿ կողմից 2025 թվականին իրականացված առողջապահական և միկրոտնտեսական աջակցությունների ուղղվածության […]
«Գեղամա աշխարհ» շաբաթաթերթ
Հիմնադրված՝ 1996 թվականին, Գավառում։
Տարբեր տարիներին խմբագիրներ են եղել Յուրի Խաչատրյանը, Նաիրի Օհանյանը, իսկ 2008-ից՝ Խոսրով Խլղաթյանը։
Թերթը հետևում է մարզում տեղի ունեցող իրադարձություններին՝ լուսաբանելով հասարակական, կրթական, մշակութային ու բնապահպանական ոլորտները։
Հատուկ ուշադրություն է դարձվում Սևանա լճին, Արցախյան ազատամարտին ու մարզի մշակութային արժեքներին։
Բացի նորություններից, հրապարակվում են նաև գեղարվեստական և պատմագիտական հոդվածներ՝ նպաստելով ազգային ինքնության պահպանմանը։
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հայտարարված է` 17.07.2025
Վերջին ժամկետը` 23.07.2025
Պատասխանատու անձ` Գեղարքունիքի մարզպետարան
Հասցե` ք․ Գավառ, Կենտրոնական հրապարակ 7
Վերջին նորություններ
- Գավառ քաղաքի տնամերձ հողամասի քարե ցանկապատի մեջ նկատված մի քանդակի մասին
- Կամրացվի և կկառուցապատվի Գավառագետի հունը
- Վերանորոգվել և կահավորվել է Գեղարքունիքի երկրագիտական թանգարանի հնագիտության սենյակը
- Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ծրագրերը Գեղարքունիքի մարզում կշարունակվեն նաև 2026 թվականի ընթացքում
- Գավառի Հենրիկ Թալալյանի անվան երաժշտական դպրոցի սաները մրցանակներ են նվաճել միջազգային ստուգատեսում