
Համաձայն «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին» թիվ 345-Ն օրենքի 29-րդ հոդվածի՝ Երևանի և մարզերի օրերը նշվում են սեպտեմբերի 5-ին հաջորդող առաջին շաբաթ օրվանից սկսած:
Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզի Սևանի, Մարտունու և Վարդենիսի համայնքապետարանների աշխատակազմիերից, Գեղարքունիքի օրը նշվել է սեպտեմբերի 12-ին, որի շրջանակներում միջոցառումներ են տեղի ունեցել մարզի տարբեր բնակավայրերում:
Սևան համայնքում տեղի են ունեցել միջոցառումներ, որոնցից մեկն էլ հեղինակել է «ԾովԵմ» երիտասարդական կենտրոնը:
Սեպտեմբերի 12-ի առավոտյան երիտասարդական կենտրոնի պատանիներն ու երիտասարդները ճանապարհվել են Ծովագյուղ բնակավայրի Կակաչ լիճ՝ անցկացնելով հետաքրքիր և բովանդակալից օր բնության գրկում։
Օրվա ընթացքում նրանք բացահայտել են Սևան համայնքի առանձնահատկությունները, առկա մարտահրավերներն ու զարգացման հնարավորությունները։
Նրանք նարավորություն ունեցել ավելի մոտիկից ծանոթանալու հայկական բնաշխարհին ու մշակույթին՝ սովորելով և միասին պարելով հայկական ավանդական պարեր։
Վարդենիս քաղաքի Կոմիտաս Կարապետյանի անվան մանկական գեղարվեստի դպրոցում բացվել է ցուցահանդես՝ նվիրված Գեղարքունիքի մարզի օրվան։
Ցուցահանդեսի շրջանակում դպրոցի սաների կողմից ներկայացվել են Գեղարքունիքի մարզի հարուստ պատմամշակութային ժառանգությունն արտացոլող գեղարվեստական աշխատանքներ։ Երիտասարդ նկարիչներն իրենց ստեղծագործություններում յուրովի ներկայացրել են մարզի պատմական և մշակութային արժեքները, ճարտարապետական հուշարձաններն ու տեսարժան վայրերը՝ ընդգծելով հարազատ բնաշխարհի գեղեցկությունն ու պատմական նշանակությունը։
խաղաղություն, բարօրություն, նոր ձեռքբերումներ և ստեղծագործական վերելքներ։
Գեղարքունիքի օրվան նվիրված միջոցառում է կայացել Մարտունի համայնքի Աստղաձոր գյուղում։ Տոնական օրվա շրջանակում ներկայացվել են հայ ազգային երգն ու պարը, որոնք իրենց առանձնահատուկ տեղն ունեն մեր ժողովրդի մշակութային ժառանգության մեջ։
Գեղարքունիքի օրվա կապակցությամբ «Վերին Գետաշենի մշակույթի կենտրոնի «Աբգարյան» պարային համույթի պարուհիները հանդես են եկել պարային համարներով, իսկ կենտրոնի հաղորդավար Լուսյա Սմբատյանը հաղորդման ընթացքում հետաքրքիր ու բովանդակալից փաստեր է ներկայացրել Գեղարքունիք մարզի մասին՝ անդրադառնալով նրա պատմական անցյալին ու ներկային։
Գեղամա աշխարհ