Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգայի մրցաշարը

 

Սեպտեմբերի 25-ին ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի մրցաշարում Հայաստանի ֆուտբոլի հավաքականը Երեւանի Հանրապետական ստադիոնում ուժերը չափեց Լատվիայի հավաքականի հետ։ Մեր թիմը հենց խաղի սկզբից առաջադրեց խաղային բարձր տեմպ ու այն պահպանեց մինչեւ վերջ՝ մրցակցին գրեթե զրկելով վտանգավոր գրոհներից ու գոլային հնարավորություններից։ Փոխարենը մերոնք երկու անգամ լատվիացիներին ստիպեցին՝ գնդակը հանել սեփական դարպասից։ Առաջին խաղակեսում անկյունայինից կատարած փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ մեր հավաքականի պաշտպան Գեորգի Հարությունյանը։ Երկրորդ խաղակեսում փայլուն գրոհ ձեռնարկեցին Սպերցյանը, Շաղոյանն ու նորամուտը հավաքականում առաջին անգամ նշող Արթուր Ղարիբյանը։ Վերջինս, դրսեւորելով զարմանալի սառնասրտություն, գերազանց, անկասելի հարվածով կրկնապատկեց խաղի հաշիվը։ Հայաստանի հավաքականն այս հաղթանակից հետո ժամանակավորապես գլխավորեց խմբի մրցաշարային աղյուսակը։ Երկրորդ տեղում երեք միավոր վաստակած Մոնտենեգրոյի հավաքականն է, երրորդ ու չորրորդ տեղերում՝ Կիպրոսի ու Լատվիայի հավաքականները, որոնք դեռ միավորներ չեն վաստակել։

Մեր հավաքականը, որի կազմում վնասվածքների պատճառով  բացակայում են մի շարք առաջատար խաղացողներ, կարողացավ հաղթանակի հասնել նվիրվածության ու կամային որակների դրսեւորման շնորհիվ։

Այսօր Հայաստանի հավաքականը սեփական հարկի տակ կընդունի Մոնտենեգրոյի հավաքականին։ Հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով ժամը 20-ին։

Գեղամա աշխարհ

11 դիտում