Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը խրախուսեց մարզի փրկարարական ծառայության աշխատակիցներին

Սեպտեմբերի 25-ին Գավառ քաղաքի կենտրոնական հրապարակի տարածքում տեղի ունեցավ ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության գույքի և սարքավորումների ցուցադրության միջոցառում, որում ընդգրկված էին նաև  Գեղարքունիքի մարզի հանրակրթական դպրոցների աշակերտները։

Միջոցառմանը ներկայացված էին Գեղարքունիքի մարզի փրկարարարական վարչության  տեխնիկական միջոցները և սարքավորումները։

Միջոցառմանը ներկա էին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, մարզպետի տեղակալ Ջանիկ Բազեյանը, մարզպետի խորհրդական Սևակ Խլղաթյանը,  Գավառ համայնքի ղեկավարի տեղակակ Գրիգոր Բոշյանը, Գեղարքունիքի մարզպետի և Գավառի համայնքապետարանի աշխատակազմերի աշխատակիցներ։

Մարզի փրկարարներին ողջունեց մարզպետ Կարեն Սարգսյանը՝ գնահատելով նրանց ամենօրյա անձնուրաց ծառայությունն ու  արտակարգ իրավիճակներում գործելու վճռականությունը և արդյունավետոթյունը։ Կարեն Սարգսյանը հաջողություններ մաղթեց մարզի փրկարարներին՝ միաժամանակ նրանց պարգևատրելով Գեղարքունիքի մարզպետի շնորհակալագրով։

Մարզի մի խումբ փրկարարներ արժանացան նաև Գավառ համայնքի ղեկավարի շնորհակալագրին։ Պարգևները հանձնեց Գավառ համայնքի ղեկավարի տեղակալ Գրիգոր Բոշյանը։

Պարգևների հանձնումից հետո  ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային  փրկարարական վարչության պետ Գարեգին  Հակոբյանը միջոցառմանը մասնակից դպրոցականներին ծանոթացրեց փրկարար ծառայության տեխնիկական միջոցներին  ու սարքավորումներին, դրանցով  իրականացվող գործողություններին։ Փրկարարները հանդես եկան ցուցադրական առանձին  վարժություններով։

Գեղամա աշխարհ

17 դիտում