
Գավառի պետական համալսարանում կայացել է սեմինար՝ «Երիտասարդների դերը կոռուպցիայի կանխարգելման գործում» թեմայով։
Ինչպես տեղեկացրին Գավառի պետական համալսարանի արտաքին կապերի և լրատվության բաժնից, Սեմինարը վարել են ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ներկայացուցիչները։
Սեմինարի ընթացքում բանախոսները կարևորել են քաղաքացիների պատասխանատու վարքագիծը, կոռուպցիայի կանխարգելման վերաբերյալ երիտասարդների իրազեկվածության մակարդակի բարձրացումը, հանրային կյանքի բոլոր ոլորտներում բարեվարքության մշակույթի տարածումը և կոռուպցիայի նկատմամբ անհանդուրժողական վերաբերմունքի արմատավորումը։ Քննարկվել են կոռուպցիայի հասկացությունն ու էությունը, պատճառները, դրսևորման ձևերը, հասարակության ու պետության վրա ունեցած բացասական ազդեցությունը, կանխման ընդհանուր և հատուկ միջոցները։
Սեմինարին մասնակցել են ԳՊՀ տարբեր բաժինների ուսանողներ, ինչպես նաև համալսարանի բնագիտատնտեսագիտական ֆակուլտետի դեկանի տեղակալ Մելանյա Գարեյանը և հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի իրավագիտության ամբիոնի դասախոս Անի Ամիրյանը։
Գեղամա աշխարհ
Screenshot