Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Արտասահմանցի զբոսաշրջիկները տպավորված են հեռացել Մարտունի համայնքի Զոլաքար գյուղից

 

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Զոլաքար գյուղն օրերս հյուրընկալել է արտասահմանյան 11 երկրներ ներկայացնող զբոսաշրջիկների, ովքեր բավականին հագեցած օր են անցկացրել Զոլաքարի պատմամշակութային հուշարձանների տարածքներում, կրթամշակութային օջախներում, ինչպես նաեւ՝ «Իրիցու տուն» հացատուն-թանգարանում։

Ինչպես  տեղեկացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից,   զբոսաշրջիկների այցի նպատակն էր՝ ծանոթանալ Մարտունի համայնքի  ազգային մշակույթին։

Նրանց առավել տպավորել է  «Իրիցու տուն» հացատուն-թանգարանը, որտեղ պահվում են մի քանի դարի վաղեմության գյուղատնտեսական գործիքներ ու կենցաղային իրեր, հազարաշեն տուն, թոնիր, ձիթահանի քար, մշակութային այլ արժեքներ, որոնք հյուրերին ներկայացրել է հացատուն-թանգարանի տնօրեն, պարուսույց, Զոլաքարի մշակույթի կենտրոնի աշխատակից Մխիթար Հարությունյանը։

Այնուհետ  Զոլաքարի մշակույթի կենտրոնում  Մխիթար Հարությունյանի կողմից անցկացվել է վարպետաց դաս՝ հայ ազգային պարերի ցուցադրմամբ։

«Զբոսաշրջիկները, ոգևորված բնակիչների ջերմ ընդունելությունից ու պարախմբերի, դհոլահարների ելույթներից, սովորել են պարել զոլաքարցիներին հարազատ «Ալաշկերտի Քոչարին»։ Նրանք հետևում էին պարուսույցի հրահանգներին և փորձում յուրացնել հայկական պարի ռիթմերն ու շարժումները»,-ներկայացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից։

Գեղամա աշխարհ

1 դիտում