Սիրելի ընթերցող, «Գեղամա աշխարհ» թերթն
իր հիմնադրման պահից՝ 1996 թվականից ի վեր,
ստանձնել է Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի կենսագրի բարդ,
բայց պատվաբեր առաքելությունը
Մեր թղթակիցները պատմում են առաջին ձեռքից։
Մշակույթ, կրթություն, գյուղատնտեսություն՝ ամեն ինչ մեր էջերում։
Թերթը հասնում է մարզի բոլոր համայնքներին։
Սիրելի ընթերցող
«Գեղամա աշխարհ» թերթն իր հիմնադրման պահից՝ 1996 թվականից ի վեր, ստանձնել է Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի կենսագրի բարդ, բայց պատվաբեր առաքելությունը։ Թերթի էջերում մշտապես ներկայացվում են Գեղարքունիքի մարզի կենսագործունեության հետ կապված օրախնդիր հարցերը, հայրենակերտման անշեղ ընթացքը, պատմամշակութային, ճանաչողական, գիտական, գրական, հասարակական, քաղաքական, այլ թեմաներին առնչվող հրապարակումներ։
«Գեղամա աշխարհ» թերթի էլեկտրոնային կայքէջի գործարկմամբ մենք նպատակ ունենք՝ ոչ միայն պահպանել նրա տպագիր տարբերակը, այլ նաեւ հնարավորինս ընդլայնել մեր լսարանը՝ Գեղարքունիքի մարզի կենսագործունեությանն ու պատմամշակութային ժառանգությանն առնչվող բազմաբովանդակ հրապարակումները հասանելի եւ ճանաչելի դարձնելով Հայաստանում ու նրա սահմաններից դուրս բնակվող մեր բոլոր հայրենակիցներին։
Բարի երթ ու կանաչ ճանապարհ քեզ, «Գեղամա աշխարհ» թերթի կայքէջ
Տնօրեն եւ գլխավոր խմբագիր՝ Խոսրով Խլղաթյան
Համայնքներ
Գավառ համայնք
Գեղարքունիքի մարզի վարչական կենտրոնը՝ պատմությամբ, մշակույթով և համալսարանով հարստացած համայնք։
Մանրամասն
Մարտունի համայնք
Համայնք Սևանա լճի ափին՝ գյուղատնտեսությամբ և պատմամշակութային արժեքներով հայտնի։
Մանրամասն
Վարդենիս համայնք
Բնության գրկում՝ պատմական վանքերով և լեռնային համայնքների շնչով հարուստ տարածք։
Մանրամասն
Ճամբարակ համայնք
Համայնք՝ գեղատեսիլ բնությամբ և գյուղական ավանդույթներով՝ Գեղարքունիքի արևելյան հատվածում։
ՄանրամասնՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Մշակույթ
Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը հյուրընկալվել է Մարտունի քաղաքում
Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքը Կանանց տոնի միամսյակի շրջանակներում հյուրընկալել է Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասաններին։ Ինչպես տեղեկացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, Գյումրիի պետթատրոնի կոլեկտիվը Մարտունի քաղաքի մշակույթի տան բեմում հանդես է եկել «Փարիզը վտանգավոր քաղաք է» կատակերգությամբ։ Միջոցառման մեկնարկին համայնքապետարանի կողմից հրավիրված կին հանդիսատեսները ստացել են ծաղիկներ, իսկ առանձնակի շնորհավորանքներով մեծարվել են […]
Գավառ համայնքում ընթանում է գեղանկարչական սիմպոզիում
2025 թվականի աշնանից Գավառի գեղարվեստի դպրոցը, ՀՀ նկարիչների միության հետ համատեղ, համայնքում նկարչական սիմպոզիում է կազմակերպում։ Այն կյանքի է կոչվում Գավառի համայնքապետարանի ֆինանսական աջակցությամբ։ 2025 թվականի աշնանաը կայացած սիմպոզիումի առաջին փուլում գեղանկարիչների կտավներում պատկերվել են Գավառ համայնքի աշնանային պատկերները, իսկ այժմ ստեղծվում են ձմեռային տեսարանները։ Ավագ և կրտսեր նկարիների ուշադրության կենտրոնում են նաև […]
«Ստվերների թատրոն»-ը հյուրընկալվել է Գավառ քաղաքում
«Գավառի Մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն» ՀՈԱԿ-ի և «ԱՐԱՐ» հայ ազգային արվեստի պահպանման կենտրոնի «Ստվերների թատրոն»-ը հրավիրվել է Վարդգես Պետրսյանի անվան մարզային գրադարան և Գեղարքունիքի երկրագիտական թանգարան։ Ստվերախաղն անցել է ջերմ և աշխույժ մթնոլորտում։ Թատրոնի սաներն հանդես են եկել Հովհաննես Թումանյանի հեքիաթների և առակների ներկայացմամբ։ Հանդիսատեսները եղել են Գավառ համայնքի յոթ հանրակրթական դպրոցների աշակերտներն ու ուսուցիչները։ […]
Գեղարքունիքի մարզում մեկնարկել է թատերական երկամսյակը
Գեղարքունիքի մարզի Քավառ քաղաքի Լ․ Քալանթարի անվան պետական թատրոնում 2026 թվականի մարտի ութին կայացած ներկայացմամբ մեկնարկել է թատերական երկամսյակը, որը ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի նախաձեռնությամբ և ՀՀ կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի աջակցությամբ արդեն կայանում է չորրորդ տարին անընդմեջ։ Թատերական երկամսյակի շրջանակներում, նախորդ տարիների պես, մարզ կայցելեն և ներկայացումներով հանդես կգան […]
Գավառի համայնքային գրադարանում «Թումանյանական շաբաթն» անցել է բովանդակալից միջոցառումներով
Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի համայնքային գրադարանում հայտարարված «Թումանյանական շաբաթն» անցել է բազմաբովանդակ միջոցառումներով։ Ինչպես տեղեկացրեց Գավառի համայնքային գրադարանի տնօրեն Սիրանուշ Խանդանյանը, հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանին նվիրված շաբաթը մեկնարկել է Գավառի պետական բժշկական քոլեջի ուսանողների և դասախոսների այցով և համատեղ կազմակերպված Թումանյանի ծննդյան 157-ամյակին նվիրված գրական ցերեկույթով ու գրքերի փոխադարձ նվիրատվությամբ։ Շաբաթվա ընթացքում գրադարանում հյուրընկալվել […]
Վարդենիս համայնքում անցկացվել է «Գեղարքունյաց ձմեռ-2026» մարզամշակութային միջոցառումը
Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում անցկացվել է «Գեղարքունյաց ձմեռ-2026» մարզամշակույթային միջոցառումը՝ «Լինենք առողջ» խորագրով։ Ինչպես տեղեկացրին Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմից, միջոցառմանը ներկա են եղել Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը, համայնքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչներ, բնակավայրերի վարչական ղեկավարները և բազմաթիվ բնակիչներ, Վարդենիսի հանարակրթական դպրոցների, թիվ 1 քաղաքային մարզադպրոցի, Ռաֆիկ Եսայանի անվան մարզադպրոցի, շախմատի ակադեմիայի սաները և մարզասերները։ Մարզամշակութային օրվա մեկնարկը […]
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն այցելել է Գեղարքունիքի մարզային գրադարան
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն այցելել է Գեղարքունիքի մարզային գրադարան՝ աշխատակազմին փոխանցելով գրքերի փոքրիկ կապոց՝ իր համեստ ներդրումն ունենալով գրադարանային ֆոնդի համալրման գործում։ Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչությունից, այցի ընթացքում մարզպետը շփվել է գրադարանի աշխատակիցների և ընթերցասեր երիտասարդների հետ, հետաքրքրվել նրանց նախասիրություններով, ընթերցած գրքերի ցանկով։ Այնուհետ գրադարանի տնօրեն Մարիամ Համբարձումյանը մարզպետին է ներկայացրել այս […]
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն աշխատանքային այց է կատարել Գեղարքունիքի երկրագիտական թանգարան
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն աշխատանքային այց է կատարել Գեղարքունիքի երկրագիտական թանգարան՝ աշխատանքային պայմաններին, առաջնահերթ ու հրատապ խնդիրներին, դրամաշնորհային ծրագրով վերջերս իրականացված աշխատանքների արդյունքներին ծանոթանալու նպատակով։ Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչությունից, մարզպետը շրջել է ցուցասրահներով՝ ուշադրություն դարձնելով մարզի պատմությունն ու ինքնությունը ներկայացնող ցուցադրությունների պահպանությանն ու ներկայացման ընթացքին։ Թանգարանի տնօրեն Մարիաննա Մուսոյանի տեղեկացմամբ՝ «Գեղարքունիքի […]
Մարզային լրահոս
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑՈՎ ԵՂԱՎ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ
Ապրիլի 29-ին աշխատանքային այցով Գեղարքունիքի մարզ ժամանեց ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ իրականացված սոցիալ-տնտեսական եւ կենսական նշանակության ծրագրերը տեղում դիտարկելու նպատակով: Այցի ընթացքում ՀՀ Վարչապետին ուղեկցում էին ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, Գեղարքունիքի մարզի համայնքների ղեկավարները, պաշտոնական այլ անձինք։ ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջին կանգառը Գավառ […]
Վարդենիս համայնքի բնակիչների համար ստեղծվել է ապահով տարածք
Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը հյուրընկալել է Հայաստանում ՄԱԿ-ի Փախստականների գործակալության (UNHCR) և «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության ներկայացուցիչներին՝ Վարդենիս համայնքի բնակիչների համար ապահով տարածքի հանդիսավոր բացման արարողության շրջանակում։ Ինչպես տեղեկացրին Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմից, նախաձեռնությունն իրականացվել է Վարդենիսի համայնքապետարանի հետ սերտ համագործակցությամբ և աջակցությամբ՝ Եվրոպական միության քաղաքացիական պաշտպանության և մարդասիրական օգնության վարչության (EU-ECHO) կողմից ֆինանսավորվող «Հայաստանում […]
Գավառի երաժշտական դպրոցի սաները հաջողություններ են գրանցել միջազգային մրցույթ-փառատոներում
Գավառի Հենրիկ Թալալյանի անվան երաժշտական դպրոցի դհոլահարների համույթը մարտի 28-ին Վրաստանի Թբիլիսի քաղաքում մասնակցել է «WORLD OF ART-2026» միջազգային մրցույթ-փառատոնին՝ արժանանալով պատվոգրի և հուշանվերի։ Ինչպես տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, դհոլահարների խմբի ղեկավարն է Յուրիկ Բուդաղյանը։ Ապրիլ ամսին դպրոցի սաները հաջողությամբ մասնակցել են նաև «ARM PROF MUSIC FEST» մրցույթ-փառատոնին՝ գրանցելով բարձր արդյունքներ։ Առաջին կարգի և […]
«Գեղամա աշխարհ» շաբաթաթերթ
Հիմնադրված՝ 1996 թվականին, Գավառում։
Տարբեր տարիներին խմբագիրներ են եղել Յուրի Խաչատրյանը, Նաիրի Օհանյանը, իսկ 2008-ից՝ Խոսրով Խլղաթյանը։
Թերթը հետևում է մարզում տեղի ունեցող իրադարձություններին՝ լուսաբանելով հասարակական, կրթական, մշակութային ու բնապահպանական ոլորտները։
Հատուկ ուշադրություն է դարձվում Սևանա լճին, Արցախյան ազատամարտին ու մարզի մշակութային արժեքներին։
Բացի նորություններից, հրապարակվում են նաև գեղարվեստական և պատմագիտական հոդվածներ՝ նպաստելով ազգային ինքնության պահպանմանը։
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հայտարարված է` 17.07.2025
Վերջին ժամկետը` 23.07.2025
Պատասխանատու անձ` Գեղարքունիքի մարզպետարան
Հասցե` ք․ Գավառ, Կենտրոնական հրապարակ 7
Վերջին նորություններ
- ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑՈՎ ԵՂԱՎ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ
- Խորհրդային Միության ատոմային բժշկության հիմնադիր Ավետիք Բուռնազյանի 120-ամյակին նվիրված միջոցառումները շարունակվեցին Երևանում
- Գավառ քաղաքում հանդիսավորությամբ նշվեց ականավոր գիտնական Ավետիք Բուռնազյանի ծննդյան 120-րդ տարեդարձը
- Վարդենիս համայնքի բնակիչների համար ստեղծվել է ապահով տարածք
- Գավառի երաժշտական դպրոցի սաները հաջողություններ են գրանցել միջազգային մրցույթ-փառատոներում