Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Մարտունի համայնքում  բազմաբնակարան 9 շենքերի տանիքներ են վերանորոգվում

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի բազմաբնակարան 9 շենքերի տանիքների վերանորոգման աշխատանքների մեկնարկը տրված  է ավելի քան մեկ շաբաթ առաջ։

Ինչպես   տեղեկացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, վերանորոգվում են Մարտունի քաղաքի Գ․ Նժդեհ 9, Թումանյան 5 և 7, Զիրոյան 31 և 25, Զ․ Անդրանիկի 7, ինչպես նաև Վարդենիկ բնակավայրի Բանավան 7, 2 և 5 հասցեներում գտնվող բազմաբնակարան շենքերի տանիքները։ Ծրագրի իրականացման պայմանագրային արժեքը կազմում է 191 միլիոն 242 հազար դրամ, որն ամբողջությամբ հատկացվում է տեղական բյուջեի միջոցներից։ Ծրագրով նախատեսված է հին փայտյա կավարամածի և ազբեստյա շիֆերի ծածկի փոխարինում նոր կավարամածով ու ցինկապատ թիթեղյա ծածկով։

Վերանորոգվող շենքերի տանիքների ընդհանուր մակերեսը կազմում է շուրջ 4050 քառակուսի մետր։ Շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել այս տարվա ընթացքում։

«Այս ծրագիրը կենսական ու կարևոր նշանակություն ուներ Մարտունի քաղաքի ու Վարդենիկ գյուղի՝ թվով 9  բազմաբնակարան շենքերի բնակիչների համար, ովքեր տասնամյակներ շարունակ սպասել են քայքայված  տանիքների վերանորոգման խնդրի լուծմանը։ Ծրագրի շահառու են հանդիսանում հարյուրավոր ընտանիքներ»,-ներկայացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից։

Գեղամա աշխարհ

2 դիտում