
Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Կարճաղբյուր գյուղում 2018-2025 թվականների ընթացքում սուբվենցիոն և պետական ծրագրերով սոցիալ-տնտեսական և կենսական նշանակության 11 ծրագիր է իրականացվել, որոնց ուղղությամբ կատարված կապիտալ ներդրումները կազմել են 965 միլիոն 692 հազար 530 դրամ։
Իրականացված ծրագրերից 9-ը սուբվենցիոն են՝ 239 միլիոն դրամ ընդհանուր արժեքով, և 2-ը՝ պետական՝ 726 միլիոն 200 հազար դրամ արժեքով։
Իրականացված աշխատանքների արդյունքում 2018-2025 թվականներին Կարճաղբյուրում կառուցվել է 3872 մետր խմելու ջրատարի արտաքին ցանց, 4568 մետր արտաքին լուսավորության ցանց, հիմնանորոգվել 4150 մետր ներհամայնքային նշանակության ճանապարհ, 1 կամուրջ։
Պետական ծրագրով հիմնանորոգվել է 2200 մետր երկարության ճանապարհ և 1 կամուրջ, «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակներում ընթացքի մեջ են Կարճաղբյուրի միջնակարգ դպրոցի վերանորոգման աշխատանքները ։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2025 թվականի նոյեմբերից, 451 միլիոն 200 հազար դրամ արժեքով և կավարտվեն 2026 թվականի հուլիսին։
2026 թվականի հունիսի 29-ի դրությամբ դպրոցի վերանորոգման աշխատանքներն ավարտված են շուրջ շուրջ 90 տոկոսվ։
Գեղամա աշխարհ