Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Սիրելի ընթերցող, «Գեղամա աշխարհ» թերթն
իր հիմնադրման պահից՝ 1996 թվականից ի վեր,
ստանձնել է Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի կենսագրի բարդ,
բայց պատվաբեր առաքելությունը

Տարբերակիչ նշան
Տեղական նորություններ
Մեր թղթակիցները պատմում են առաջին ձեռքից։
Տարբերակիչ նշան
Հատուկ ռեպորտաժներ
Մշակույթ, կրթություն, գյուղատնտեսություն՝ ամեն ինչ մեր էջերում։
Տարբերակիչ նշան
Հասանելի բոլորին
Թերթը հասնում է մարզի բոլոր համայնքներին։

Սիրելի ընթերցող

«Գեղամա աշխարհ» թերթն իր հիմնադրման պահից՝ 1996 թվականից ի վեր, ստանձնել է Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի կենսագրի բարդ, բայց պատվաբեր առաքելությունը։ Թերթի էջերում մշտապես ներկայացվում են Գեղարքունիքի մարզի կենսագործունեության հետ կապված օրախնդիր հարցերը, հայրենակերտման անշեղ ընթացքը, պատմամշակութային, ճանաչողական, գիտական, գրական, հասարակական, քաղաքական, այլ թեմաներին առնչվող հրապարակումներ։

«Գեղամա աշխարհ» թերթի էլեկտրոնային կայքէջի գործարկմամբ մենք նպատակ ունենք՝ ոչ միայն պահպանել նրա տպագիր տարբերակը, այլ նաեւ հնարավորինս ընդլայնել մեր լսարանը՝ Գեղարքունիքի մարզի կենսագործունեությանն ու պատմամշակութային ժառանգությանն առնչվող բազմաբովանդակ հրապարակումները հասանելի եւ ճանաչելի դարձնելով Հայաստանում ու նրա սահմաններից դուրս բնակվող մեր բոլոր հայրենակիցներին։

Բարի երթ ու կանաչ ճանապարհ քեզ, «Գեղամա աշխարհ» թերթի կայքէջ

Տնօրեն եւ գլխավոր խմբագիր՝ Խոսրով Խլղաթյան

Համայնքներ

Գավառ համայնք

Գավառ համայնք

Գեղարքունիքի մարզի վարչական կենտրոնը՝ պատմությամբ, մշակույթով և համալսարանով հարստացած համայնք։

Մանրամասն
Մարտունի համայնք

Մարտունի համայնք

Համայնք Սևանա լճի ափին՝ գյուղատնտեսությամբ և պատմամշակութային արժեքներով հայտնի։

Մանրամասն
Վարդենիս համայնք

Վարդենիս համայնք

Բնության գրկում՝ պատմական վանքերով և լեռնային համայնքների շնչով հարուստ տարածք։

Մանրամասն
Սևան համայնք

Սևան համայնք

Սևանա լճի հարակից զբոսաշրջային կենտրոն՝ զարգացող ենթակառուցվածքներով։

Մանրամասն
Չամբարակ համայնք

Ճամբարակ համայնք

Համայնք՝ գեղատեսիլ բնությամբ և գյուղական ավանդույթներով՝ Գեղարքունիքի արևելյան հատվածում։

Մանրամասն

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մշակույթ


Գավառ քաղաքը հյուրընկալել է  Երևանի Խամաճիկների պետական թատրոնի դերասաններին

Գեղարքունիքի մարզում ացկացվող «Թատերական երկամսյակի» շրջանակներում  Գավառ քաղաքը հյուրընկալել է  Երևանի Խամաճիկների պետական թատրոնի դերասաններին։ Ինչպես  տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչությունից, Խամաճիկների պետական թատրոնի դերասանները հանդես են եկել  Հանս Քրիստիան Անդերսենի «Արքայադուստրը սիսեռահատիկի վրա» հեքիաթի բեմադրությամբ, որի ռեժիսորն է  Աննա Էլբակյանը։ Արդեն 4-րդ տարին անընդմեջ անցկացվող «Թատերական երկամսյակն» անցկացվում է  Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի […]

Գանձակի մշակույթի տանը Մշակույթի միջազգային օրը նշվել է ցուցահադեսի բացմամբ  

Մշակույթի միջազգային օրվա առթիվ Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Գանձակ գյուղի մշակույթի տանը կազմակերպվել է գունեղ և բազմաբովանդակ ցուցահանդես՝ կենտրոնում գործող երեք խմբակների աշխատանքների ներկայացմամբ։ Ինչպես   տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, ցուցահանդեսին ներկայացվել են «Նկարչություն» (խմբակավար՝ Անժելա Ալոյան),  «Դեկորատիվ կիրառական արվեստ և կավագործություն» (խմբակավար՝ Լիանա Թաթոսյան),  «Կար ու ձև» (խմբակավար՝ Շողեր Պետրոսյան) խմբակների սաների ձեռքի աշխատանքները։ Կենտրոնի […]

Գեղարքունիքի մարզի կրթամշակութային հաստատություններում կազմակերպվել են պատմության հուշարձանների հանրահռչակման միջոցառումներ  

Հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանության միջազգային օրվա շրջանակներում  Գեղարքունիքի մարզի կրթամշակութային հաստատություններում կազմակերպվել են պատմության հուշարձանների հանրահռչակման միջոցառումներ։ Գեղարքունիքի երկրագիտական թանգարանի տնօրեն Մարիաննա Մուսոյանի տեղեկացմամբ՝ թանգարանում անցկացվել է  տեղեկատվական միջոցառում  «Նորատուսի խաչքարերը»  թեմայով։  Միջոցառմանն ակտիվ մասնակցություն են  ունեցել  Գավառի պետական գյուղատնտեսական քոլեջ ի ուսանողները, Նորատուսի Ա. Սողոմոնյանի անվան N2 և Գավառի Մնացական Բունիաթյանի անվան N8 […]

Գավառ քաղաքը հյուրընկալել է Վանաձորի պետական դրամատիկական թատրոնի դերասաններին

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի նախաձեռնությամբ և ՀՀ ԿԳՄՍԵ նախարար Ժաննա Անդրեասյանի աջակցությամբ 2026 թվականի մարտ-ապրիլ ամիսներին Գեղարքունիքի մարզում հայտարարված «Թատերական երկամսյակ» նախաձեռնությանշրջանակներում Գեղարքունիքի Լևոն Քալանթարի անվան դրամատիկական թատրոնը հերթական անգամ հյուրընկալել է Վանաձոր քաղաքի Հ․ Աբելյանի անվան դրամատիկական թատրոնի դերասաններին։ Ինչպես  տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչությունից, սա թվով 8-րդ ներկայացումն էր «Թատերական երկամսյակ»-ի […]

Թատերական երկամսյակի շրջանակներում Գավառ քաղաքը հյուրընկալել  է   Կ․ Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի դերասաններին  

Գեղարքունիքի Լ․ Քալանթարի անվան դրամատիկական թատրոնը Գեղարքունիքի մարզում հայտարարված թատերական երկամսյակի շրջանակներում  հյուրընկալել է  մայրաքաղաքի Կ․ Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի դերասաններին, ովքեր հանդես են եկել  Էլմիրա Սոլոյանի «Հարաբերություններ» ներկայացման բեմադրությամբ։ Ինչպես  տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից, ներկայացումը դիտել են Գավառի տարածաշրջանի հանրակրթական դպրոցների, կրթամշակութային հաստատությունների կոլեկտիվներ, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի, Գավառի համայնքապետարանի, առողջապահական հիմնարկների աշխատակիցներ, […]

Գավառ քաղաքի  Լևոն Քալանթարի անվան դրամատիկական թատրոնում  նշվել է  Թատրոնի միջազգային օրը

  ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի նախաձեռնությամբ և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ արդեն չորրորդ տարին անընդմեջ Գեղարքունիքի մարզում անցկացվող «Թատերական երկամսյակ» մշակութային նախաձեռնության շրջանակում մարտի 27-ին Գավառի Լ․ Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնի շենքում  մեկտեղվել են  տոնական արարողությունն ու երկամսյակի հերթական ներկայացման բեմադրությունը։ Միջոցառմանը հրավիրված էին մարզպետի աշխատակազմի, համայնքապետարանների, կրթամշակութային և […]

«ՏԱՂԱՐԱՆԸ» ԴԱՐՁԱՎ 45 ՏԱՐԵԿԱՆ

2026 թվականը  հոբելյանական է «Տաղարան» հնագույն  երաժշտության անսամբլի համար, որն այս տարի տոնում է իր 45-րդ տարեդարձը` գեղարվեստական ղեկավար  և դիրիժոր, ՀՀ մշակույթի  վաստակավոր գործիչ Սեդրակ Երկանյանի ղեկավարությամբ: Մոտ կեսդարյա պատմություն կերտած այս բացառիկ անսամբլը, իր տաճարային երաժշտությամբ, անտարբեր չի թողնում անգամ ամենաբծախնդիր հանդիսատեսին: Յուրաքանչյուր համերգի «Տաղարանը» ներկայանում է նոր շնչով , ժամա նակին համընթաց՝ […]

Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը հյուրընկալվել է Մարտունի քաղաքում

  Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքը Կանանց տոնի միամսյակի շրջանակներում հյուրընկալել է Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասաններին։ Ինչպես  տեղեկացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, Գյումրիի պետթատրոնի կոլեկտիվը Մարտունի քաղաքի մշակույթի տան բեմում հանդես է եկել «Փարիզը վտանգավոր քաղաք է» կատակերգությամբ։ Միջոցառման մեկնարկին համայնքապետարանի կողմից հրավիրված  կին հանդիսատեսները  ստացել են  ծաղիկներ, իսկ առանձնակի շնորհավորանքներով մեծարվել են  […]

Մարզային լրահոս


Լանջաղբյուր գյուղում 2018-2025 թվականներին սոցիալ-տնտեսական նշանակության 9 ծրագիր է իրականացվել

Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Լանջաղբյուր գյուղում 2018-2025 թվականներին սուբվենցիոն ու պետական ծրագրերի շրջանակներում սոցիալ-տնտեսական ու կենսական նշանակության 9 ծրագիր է իրականացվել, որոնց ուղղությամբ կատարված կապիտալ ներդրումները կազմել են 946 միլիոն 16 հազար դրամ։ Իրականացված ծրագրերից 7-ը սուբվենցիոն են՝ 91 միլիոն 16 հազար դրամ ընդհանուր արժեքով, և երկուսը՝ պետական՝ 855 միլիոն դրամ  ընդհանուր արժեքով։ Իրականացված ծրագրերի […]

Մարտունի համայնքում կգործի միասնական երթուղային ցանց

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքում առաջիկայում կգործարկվի միասնական երթուղային ցանց, որի ուղղությամբ արդեն կատարվել են առաջին փուլի ներդրումները և տրանսպորտային միջոցների մի մասի ձեռքբերումները։ Ինչպես  տեղեկացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, ծրագիրն իրականացվում է մարտունու համայնքապետարանի միջոցների հաշվին, 389 միլիոն դրամ արժեքով։ «Մեկնարկել է նոր տրանսպորտային միջոցների մատակարարումը, և ծրագրի առաջին փուլով նախատեսված  վեց հարմարավետ «Գազել» միկրոավտոբուսներն արդեն […]

Սեւանա լճի մակարդակը 2026 թվականի ընթացքում բարձրացել է 46 սանտիմետրով

2026 թվականի հունվարից մինչ հունիսի 16-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լճի մակարդակը բարձրացել է 46 սանտիմետրով։ ՀՀ ՇՄՆ « Հիդրոօդեևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ տեղեկագրի համաձայն՝  2026 թվականի հունիսի 16-ի դրությամբ Սևանա լիճը ծովի մակերևույթից գտնվել է 1900 մետր 69 սանտիմետր բարձրության վրա՝ նույն տարվա հունվարի կեսերին գրանցված 1900 մետր 23 սանտիմետր նիշի դիմաց։ Նույն աղբյուրի […]

«Գեղամա աշխարհ» շաբաթաթերթ

Հիմնադրված՝ 1996 թվականին, Գավառում։

Տարբեր տարիներին խմբագիրներ են եղել Յուրի Խաչատրյանը, Նաիրի Օհանյանը, իսկ 2008-ից՝ Խոսրով Խլղաթյանը։

Թերթը հետևում է մարզում տեղի ունեցող իրադարձություններին՝ լուսաբանելով հասարակական, կրթական, մշակութային ու բնապահպանական ոլորտները։

Հատուկ ուշադրություն է դարձվում Սևանա լճին, Արցախյան ազատամարտին ու մարզի մշակութային արժեքներին։

Բացի նորություններից, հրապարակվում են նաև գեղարվեստական և պատմագիտական հոդվածներ՝ նպաստելով ազգային ինքնության պահպանմանը։

ՕՐԱՑՈՒՅՑ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930