Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Լանջաղբյուր գյուղում 2018-2025 թվականներին սոցիալ-տնտեսական նշանակության 9 ծրագիր է իրականացվել

Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Լանջաղբյուր գյուղում 2018-2025 թվականներին սուբվենցիոն ու պետական ծրագրերի շրջանակներում սոցիալ-տնտեսական ու կենսական նշանակության 9 ծրագիր է իրականացվել, որոնց ուղղությամբ կատարված կապիտալ ներդրումները կազմել են 946 միլիոն 16 հազար դրամ։

Իրականացված ծրագրերից 7-ը սուբվենցիոն են՝ 91 միլիոն 16 հազար դրամ ընդհանուր արժեքով, և երկուսը՝ պետական՝ 855 միլիոն դրամ  ընդհանուր արժեքով։

Իրականացված ծրագրերի արդյունքում Լանջաղբյուրում 2018-2025 թվականների ընթացքում կառուցվել է 5010 մետր խմելու ջրատար, 3120 մետր երկարության ջրանցք ու ոռոգման ջրատար, 2500 մետր արտաքին լուսավորության ցանց, 3126 մետր ջրահեռացման համակարգ, 3424 մետր քառակուսի ասֆալտապատ մայթեր, 1 կամուրջ, հիմնանորոգվել 3180 գծամետր մարզային ու ներհամայնքային նշանակության ճանապարհներ։

Պետական ծրագրերով կառուցվել է Լանջաղբյուրի ջրամբարին մոտեցնող ջրանցքը՝ 130 միլիոն դրամ արժեքով, հիմնանորոգվել  Գավառ-Գեղարքունիք  ավտոճանապարհի Լանջաղբյուրի հատվածը՝ 725 միլիոն դրամ արժեքով։

Գեղամա աշխարհ

2 դիտում