
Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքը Կանանց տոնի միամսյակի շրջանակներում հյուրընկալել է Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասաններին։
Ինչպես տեղեկացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, Գյումրիի պետթատրոնի կոլեկտիվը Մարտունի քաղաքի մշակույթի տան բեմում հանդես է եկել «Փարիզը վտանգավոր քաղաք է» կատակերգությամբ։
Միջոցառման մեկնարկին համայնքապետարանի կողմից հրավիրված կին հանդիսատեսները ստացել են ծաղիկներ, իսկ առանձնակի շնորհավորանքներով մեծարվել են հայրենիքի պաշտպանության համար հավերժացած հերոսների ընտանիքների կին ներկայացուցիչները։
Տոնական երեկոյի ընթացքում ելույթ է ունեցել Մարտունու համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Սվետլանա Հովհաննիսյանը՝ կարևորելով կնոջ կենսական դերը հասարակության մեջ, և ներկաներին է փոխանցել համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանի շնորհավորանքի խոսքը։
«Թատերախմբի դերասանները փայլուն խաղով գրավեցին ներկաների սրտերը։ Երեկոն եզրափակվեց մեր համերկրացի Արեգ Գալստյանի գեղագիտական կատարումներով։
Միջոցառմանը ներկա էին մանկավարժներ, բուժաշխատողներ, ՀՈԱԿ-ների ներկայացուցիչներ և բազմաթիվ հյուրեր, ովքեր տոնականան օրվանից բաժանվեցին ջերմ ու հաճելի տպավորություններով»,-ներկայացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից։
Գեղամա աշխարհ
Screenshot